Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մահն այդ անբախտին իր գիրկն է առնել այն ժամանակ, երբ նա նոր է ոտք դրել երջանկության շեմին

21:44, երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ.
Մահն այդ անբախտին իր գիրկն է առնել այն ժամանակ, երբ նա նոր է ոտք դրել երջանկության շեմին

Ֆրանսիայի ժողովրդին բռնակալության դեմ զինված պայքարի ոգեշնչած հռչակավոր երգի, հետագայում Ֆրանսիայի օրհներգը դարձած «Մարսելյեզ» -ի խոսքերի հեղինակ Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլի (1760 - 1830) հարսնացուն մահացել է, ավելի ճիշտ, սպանվել է նրանց նշանադրության օրը՝ Ռուժե դը Լիլի անզգույշ արարքի հետևանքով:

1780 թվականին Կլոդ Ժոզեֆը տոնել է իրենց նշանադրությունը և ցանկացել է արհեստական հրավառությամբ ուրախացնել իր հյուրերին: Նրա կրակած հրավառության առաջին հրթիռն ուղիղ ընկել է հարսնացուի՝ Քամիլի գլխին, որը տեղում մահացել է:

Ի դեպ

Երբ արմատական հեղափոխականները՝ յակոբինականները, անցել են իշխանության ու մեծ թափ են հաղորդել հեղափոխական տեռորին, Ռուժե դը Լիլը հեռացել է զինվորական ծառայությունից: Շուտով նրան հակահեղափոխական գործունեության մեջ են մեղադրել ու բանտարկել են: Մահապատժից փրկվել է Ռոբեսպիերի անկման շնորհիվ: Թերմիդորյան հեղաշրջումից հետո նա ազատ է արձակվել:

1814 թվականին, Բուբոնների առաջին վերադարձի կարճատև ժամանակահատվածում, Ռուժե դը Լիլն արդեն միապետական էր դարձել և ֆրանսիական միապետությունը փառաբանող «Կեցցե՛ թագավորը» երգն է գրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1113 | 0 | 0
Facebook