Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

Ծաղկաձորում մեկնարկեց «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը

16:24, չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.
Ծաղկաձորում մեկնարկեց «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը

Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը: Այս ամենամյա գրադարանային ֆորումները անցկացվում են սկսած 2017թ., որոնց նպատակն է աջակցել Հայաստանի հանրային և համալսարանական գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների ներդրմանը, գրադարանային պաշարների թվայնացմանը, գրադարանային մարքետինգի, գրադարանների հանրության հետ կապերի և սոցիալական հարթակներում գրադարանների դրական իմիջի ձևավորմանը և բազմաթիվ այլ հարցերի:

Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով ներկայանում են գրադարանային ոլորտի մասնագետներ, հանրային կապերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` որոնք ներկայացնում են նորարար գաղափարները և լուծումները; որ կիրառվում են աշխարհի գրադարաններում և պրակտիկ խորհուրդներով օգնում տեղայնացնել հայաստանյան գրադարաններում։

Աշխատաժողովի օրակարգում ընգրկված հարցերի թվում մասնակիցները կլսեն և կքննարկեն եռաչափ տպագրության և մոդելավորման, գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման, թվայնացման և էլեկտրոնային ընթերցող սարքերի, գրադարաններում հեղինակային իրավունքի պահպանման և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ: Դասախոսությունների, հաղորդումների և շնորհանդեսների մի մասը կհեռարձակվի ZOOM հարթակով և ֆեյսբուքյան միացումներով:


    

Աշխատաժողովին մասնակցում են նաև Հայաստանի ազգային գրադարանի Արտաքին կապերի բաժնի աշխատակից Աստղիկ Խաչատրյանը և ԳՐԻԴ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի վարիչ Կորյուն Շեկոյանը։

Հետևե՛ք https://is.gd/KjCsIh կայքին ձեզ հետաքրքրող ուղիղ միացումը բաց չթողնելու համար:


    

#innovativelibraries2021 #workshop for #Armenian #public and #academic #libraries #Google #arts& #culture by Astghik Khachatryan

#նորարար_գրադարաններ2021, #hունիսի_16_18_աշխատաժողով

#Զեկույց, Հայաստանի ազգային գրադարան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
580 | 0 | 0
Facebook