Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանրապետականները սպառնացել են նաեւ ՀՅԴ ակտիվիստներին

15:41, ուրբաթ, 03 մայիսի, 2013 թ.
Հանրապետականները սպառնացել են նաեւ ՀՅԴ ակտիվիստներին
    
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական քարոզչական խմբի անդամները հանդիպումներ են ունեցել Երեւանի տարբեր համայնքներում, ներկայացրել կուսակցության նախընտրական ծրագիրը, քաղաքն ու դրանով նաեւ երկիրը փոխելու իրենց պատկերացումները:

    
"Ինչպե՞ս կարող են քաղաքն իրենցով անել, այս քաղաքում յուրաքանչյուր շենքում ապրում են տասնյակ մարդիկ եւ կարող են տարբեր հայացնքներ ունենալ: Նրանք դա անում են, որովհետեւ դիմացինն աղջիկ է, թույլ է, եթե պինդ տղա լիներ` կփախչեին", - ասաց Աղվան Վարդանյանը:

    
Հանրապետական ներկայացած մի խումբ երիտասարդներ Նոր նորքում ՀՅԴ ակտիվիստ օրիորդներին սպառնացել էին, կուսակցության արական սեռի ներկայացուցիչներից շտապել էին դեպքի վայր, սակայն որեւէ մեկը չէր համարձակվել ներկայանալ։
Այս մասին Աղվան Վարդանյանը պատմեց արդեն Էրերբունու վարչական շջանում, որտեղ հերթական հավաքն էր կազմակերպել Դաշնակցությունը։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4480 | 0 | 0
Facebook