Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ երկրիդ ու ժողովրդիդ բռնապետն ես դառնում

18:22, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Երբ երկրիդ ու ժողովրդիդ բռնապետն ես դառնում

1961 թվականի մայիսի 30-ին գնդակահարվել է Դոմինիկյան Հանրապետության գեներալիսիմուս Ռաֆայել Լեոնիդաս Տրուխիլո Մոլինան:

1930 թվականին նա պաշտոնանկ է արել նախագահ Օրասիո Վասկեսին և այդ ժամանակից մինչև սպանության օրը նա պարբերաբար եղել է Դոմինիկյան Հանրապետության ՝ մե՛րթ պաշտոնական, մե՛րթ փաստական ղեկավարը:

Տրուխիլիոն կարողացել է արտասահմանյան կապիտալին շահագրգռել, որ ներդրումներ կատարի իր երկրում, բայց դրա հետ մեկտեղ պետությունում դիկտատորական ռեժիմ է հաստատել: Նա ինքն իրեն պաշտոնապես «պատվավոր նախագահ», «ազգի բարերար ու անկախ տնտեսության ստեղծող» է տիտղոսավորել, ինքն իրեն «գեներալիսիմուս» է հռչակել: Կառավարման վերջին շրջանում Տրուխիլիոն փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել՝ ցմահ կառավարելու համար, որի պատճառով փչացրել է հարաբերություններն ԱՄՆ-ի, լատինաամերիկյան պետություննրի մեծ մասի ղեկավարների հետ ու հարուցել է բանակի դժգոհությունը:

Նրա մեքենայի վրա կրակել են Սան Կրիստոբալ քաղաքի մերձակայքում: Ըստ պաշտոնական վարկածի՝ Տրուխիլիոյի սպանությունը կազմակերպել էր գեներալ Խուան Թոմաս Դիասը, որը հենց տեղում սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Բայց մեկ այլ վարկածի համաձայն՝ Տրուխիլիոյին սպանել են ԱՄՆ հատուկ ծառայությունները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
981 | 0 | 0
Facebook