Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ երբեմնի զինակիցդ ու համախոհդ դառնում է քո թշնամին

12:59, կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Երբ երբեմնի զինակիցդ ու համախոհդ դառնում է քո թշնամին

1981 թվականի մայիսի 30-ին սպանվել է Բանգլադեշի Նախագահ և պետության գլուխ Զիա Զիաուր Ռահմանը:

1971 թվականին Բանգլադեշի անկախության հռչակումից հետո նա եղել է նորաստեղծ պետության ազգային բանակի ստեղծողներից մեկը: 1978 թվականի ապրիլի 21-ին հաղթելով նախագահական ընտրություններում և ղեկավարելով Բանգլադեշի Ազգայնական կուսակցությունը՝ Ռահմանն իջեցրել է իր վաղեմի զինակցի՝ գեներալ Մանսուրի պաշտոնը՝ ռազմական գլխավոր վարչությունից նրան տեղափոխելով օկրուգի հրամանատարություն:

1981 թվականի մայիսի 29-ին Ռահմանն այցելել է այդ օկրուգի գլխավոր քաղաքներից մեկը՝ Չիտագոնգ: Մայիսի 30-ի գիշերը Մանսուրը զորքերին խռովության է հանել, և այն նստավայրը, որտեղ իջևանել է Ռահմանը, գրավվել է: Նախագահը և նրա շրջապատի ութ պաշտոնյա գնդակահարվել են: Բայց Բանգլադեշի բանակի հրամանատարությունը Մանսուրին չի աջակցել, և նա կառավարությանը հավատարիմ մնացացած զորքերի դեմ կռվում պարտություն է կրել ու սպանվել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1278 | 0 | 0
Facebook