Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ.

Հոդվածներ

Արամ Պաչյանի «P/F» վեպը կարող ես կարդալ Ազգային գրադարանում

20:31, շաբաթ, 22 մայիսի, 2021 թ.
Արամ Պաչյանի «P/F» վեպը կարող ես կարդալ Ազգային գրադարանում
    
Եվրոպական միության 2021 թվականի գրական մրցանակին արժանացած Արամ Պաչյանի «P/F» վեպը արդեն Հայաստանի ազգային գրադարանում է: https://is.gd/clNzjw
Գիրքը տպագրվել է 2020 թվականին «Էջ» հրատակաչությունում, խմբագիրն է Սևակ Ղազարյանը:
2021 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց եվրոպական գրական ասպարեզի կարևորագույն իրադարձություններից մեկին՝ ԵՄ գրական մրցանակին։ Եվրոպական միության գրական մրցանակի (EUPL) նպատակն է՝ Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնել և հանրահռչակել գեղարվեստական գրականության նոր և սկսնակ գրողների: Մրցանակը գործում է Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող 41 երկրներում՝ եռամյա փուլերի ընթացքում:
Ազգային գրադարանում առկա Արամ Պաչյանի գրքերի ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով՝
https://is.gd/HrfMHK
    

     Արամ Պաչյանի P/F-ը հատվածային վեպ է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո, այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ P/Fը նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։

    
     Արամ Պաչյանը ծնվել է 1983 թվականի մարտի 19-ին, Վանաձորում, բուժաշխատողների ընտանիքում։ Հայրը ճանաչված վիրաբույժ Հակոբ Ղուկասի Թամամյանն է, ով 1988-1994 թվականներին կամավոր և գործուղումով մեկնել է ՀՀ Գորիսի, Մեղրիի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, ԼՂՀ Հադրութի, Շահումյանի շրջաններ, Գետաշենի ենթաշրջան, Ստեփանակերտի հիվանդանոցներում, կենտրոնական և ռազմադաշտային շարժական հոսպիտալներում բուժել և վիրահատել է վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
    
     1999-2004 թվականներին Պաչյանը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2002 թվականին Բրիտանական Արևելք-Արևմուտք Կենտրոնի կողմից կազմակերպված «Նախադեպային իրավունքը և Մարդու Իրավունքների Պաշտպանության Եվրոպական Կոնվենցիան» սեմինարներին ակտիվ մասնակցության համար արժանացել է «British East West Center and Center of Comparative Jurisprudence» հավատարմագրին։ 2003 թվականին մասնակցել է Ամերիկյան իրավաբանների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Քաղաքացիական պատերազմների ընթացքում կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը» թեմայով «Philip C Jessup» անվան միջազգային մրցախաղին՝ ճանաչվելով որպես լավագույն բանախոս։ 2004-2006 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված Ուժերում։ Պատմվածքները, էսսեները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում՝ («Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի Լույս», «Նարցիս» գրական հանդես, «Ինքնագիր» գրական հանդես) ։ 2008 թվականին «Թափանցիկ Շշեր» պատմվածքի համար արժանացել է «Գրեթերթ» -ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Ռոբինզոն» պատմվածքի համար կրկին արժանացել է «Գրեթերթ» -ի ամենանամյա մրցանակին։ 2009 թվականին «Աշխատանք, Աշխատանք» և «Շախմատային Նովել» պատմվածքների համար արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին։ 2010 թվականին «Actus Tragicus» էսսեի համար արժանացել է «Գրեթերթ» -ի ամենանամյա մրցանակին։
    
     2010 թվականին Պաչյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ՝ 2009 թվականին գրական մամուլում տպագրած պատմվածքների շարքի համար[1]։
    
     2012 թվականին 106.5 Լրատվական Ռադիոյով վարել է «Գրադարանում Արամ Պաչյանի հետ» հեղինակային հաղորդաշարը։
    
     2015 թվականին՝ «2013-14 թթ. Լավագույն Արձակ Ստեղծագործության համար» արժանացել է «Անդին» գրական ամսագրի մրցանակին։
    
     2015 թվականին «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարել է գրելու և գրականության դասընթաց։
    
     Արամ Պաչյանի փորձարարական, անտիպ վեպի տեքստերի հիման վրա 2015 թվականի Փետրվարի 22-ին «DILIJAN CHAMBER MUSIC» -ի շրջանակներում ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքի «Zipper Hall» սրահում կատարվել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի վոկալի, ջութակի և հարվածային գործիքների համար գրված «Pachyan Fragments» ստեղծագործությունը։
    
     2016թվականին Պաչյանին նկարահանել է Նիդերլանդական հայտնի VPRO հեռուստաընկերությունը՝ «Offline is the new luxury (VPRO backlight)» վավերագրական ֆիլմում:
    
     ԱՄՆ-ի Այովայի համալսարանի «Գրողների Միջազգային Ծրագրի» 2018թվականի շրջանավարտ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
226 | 0 | 0
Facebook
COMMENT.am