Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շառլ Ազնավուրի նոր գրքերը արդեն Ազգային գրադարանում են: Newmag-ի նոր նախագիծը

16:48, շաբաթ, 22 մայիսի, 2021 թ.
Շառլ Ազնավուրի նոր գրքերը արդեն Ազգային գրադարանում են: Newmag-ի նոր նախագիծը
    
Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական գրքերով:
Դեռևս 2019 թվականից «Newmag» հրատարակչությունը սկսել է մի նախաձեռնություն՝ մինչև 2024 թվականը, երբ կլրանա Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանը, նրա ծննդյան և մահվան օրերը կնշանավորի աշխարհահռչակ ֆրանսահայ երգչի 9 ինքնակենսագրական գրքերի հայերեն թարգմանության լույս ընծայմամբ: Իսկ 10-րդ գիրքը կլինի Ազնավուրի երգերի ծավալուն ժողովածուն:
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
Նախաձեռնության շրջանակներում «Newmag» -ը մինչ օրս թարգմանել և տպագրել է 4 ինքնակենսագրական գիրք, որոնք արդեն հասանելի են Ազգային գրադարանի ընթերցասրահներում:
Տպագրված գրքերից առաջինը «Կյանքից կառչած» -ն է: Գիրքը ֆրանսերենից թարգմանել են Արտակ Հերիքյանը և Ժակլին Մինասյանը: Նախաբանը՝ Ռոզի Արմենի:
Հաջորդը «Վերջին դուռը» գրքում մեծ շանսոնիեն խոսում է իր ժամանակների ամենաաղմկահարույց հարցերի մասին։Ֆրանսերենից թարգմանել է Համլետ Գասպարյանը:
«Մեղմ շշուկով» գրքում Շառլ Ազնավուրն անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը:
«Քանի սիրտս բաբախում է» գիրքը Շարլ Ազնավուրը գրել է 89 տարեկանում: Նա պատմում է այնպիսի դեպքերի ու դեմքերի մասին, որոնց երբևէ չի անդրադարձել ոչ մի գրքում։Հայտնի Qui երգը գրելէ Բուենոս-Այրեսում, Hier Encore-ը՝Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Համլետ Գասպարյան:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
238 | 0 | 0
Facebook
COMMENT.am