ՏԱՐԲԵՐ ԼՈՒՐԵՐ
Այս անգամ Ալիևը պարտվեց Բազմաթիվ տիտղոսներ ունեցող Ալիևը ծնկի եկավ Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում. Հայ մարզիկը` 21-ամյա Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգում շանս չթողեց ու 9-0 հաշվով եզրափակչում ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Ալիևը աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպական խաղերի հաղթող, օլիմպիական բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկն այս մրցաշարում ապահովել էր իր մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Մոլուքյան կղզիների բնակիչների հետքերով
Հովիկ Ավանեսովի հարցազրույցը «Ձայն արդարության» ռադիոկայանին Ս.թ. մարտի 16-ին «Ձայն արդարության» ռադիոկայանի հաղորդաշարի եթերում ՄՄՀ Կովկագիտության կենտրոնի գիտաշխատող Հովիկ Ավանեսովը անդրադարձել է. Տարածաշրջանում սպասվող զարգացումներին՝ այդ համատեքստում ընդգծելով, որ տարածաշրջանի մի շարք երկրներ պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր ռազմական սադրանքների իրականացման հավանականություններին, որոնք կարող են լինել ինչպես դիվերսիոն գործողությունների տեսքով, այնպես էլ նոր պատերազմի ՝ կիրառելով գերժամանակակից ռազմական տեխնիկա: Հայկական նոր բնակավայրերի բռնազավթման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջիկա նպատակներից է զավթել Զանգեզուրը, Մեղրին և Տավուշի մարզի որոշ բնակավայրերը: Սահմանազատումների իրականացման ոչ իրավաչափ գործողություններին, Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությանը և դրանից բխող հայկական պետականության անվտանգային համակարգի սպառնալիքներին: Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, որի չիրականացաման պարագայում նոր տարածքների կորուստները կլինեն անխուսափելի: Հայ-ռուսական համագործակցությանը՝ մասնավորապես ռազմական ոլորտում: Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման իրավական ասպեկտներին: Ադրբեջանի արհեստածին պետության ստեղծմանը և նրա հիմքում դրված հակահայկական ֆաշիզմին, ցեղասպանությանը և վանդալիզմին: Ադրբեջանա-արցախյան հակամարտությանը: Արցախի Հանրապետության կարգավիճակին՝ մասնավորապես ընդգծելով ԱՀ դե յուրե ճանաչման անհրաժեշտությունը: Նիդերլանդներում խորհրդարանական ընտրություների օր էր. 17.03.2021.Պարզվել է ընտրության եկած առողջապահության, բարեկեցության և սպորտի նախարար, փոխվարչապետ Հուգո դե Յոնգի անձնագիրը ժամկետանց է եղել, վարորդական իրավունքի վկայական էլ չի եղել նրա մոտ: Նա ստիպված վերադարձել է տուն` վավեր փաստաթուղթ բերելու համար: «Օրենքը վերաբերվում է նաև նրան: Նույնիսկ եթե նա լիներ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, մենք թույլ չէինք տա նրան քվեարկել», - ասել է ընտրատեղամասի նախագահը: 20 րոպե է պահանջվել փոխվարչապետին օրենքով ու օրինականորեն իր պարտականությունը կատարելու համար: |