Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Նա լողում էր իր փսլինքի ու կղանքի մեջ… մեռավ կեղտի ու միայնության մեջ»

22:20, ուրբաթ, 19 մարտի, 2021 թ.
«Նա լողում էր իր փսլինքի ու կղանքի մեջ… մեռավ կեղտի ու միայնության մեջ»

«Ես նողկում եմ մահից» . օսկարակիր դերասանի վերջին խոսքը

«Դերասանի մասնագիտությունն աշխարհի ամենատխմար մասնագիտությունն է: Փաստ է, որ մրցակցությանը դիմանում է դերասանների ընդամենը մեկ տոկոսը: Եվ դա էլ՝ ո՛չ միշտ: Նրանք ստիպված են Աստծու կողմից իրենց հատկացված ամբողջ ժամանակի ընթացքում կենաց պայքար մղել»:

Մարլոն Բրանդո

«Նա պատմությանը հայտնի մեծագույն դերասաններից մեկն է. եղել է կենեմատոգրաֆ մինչև Բրանդոն և Բրանդոյից հետո՝ ճիշտ այնպես, ինչպես եղել է գեղանկարչություն մինչև Պիկասոն և Պիկասոյից հետո, եղել է գրականություն մինչև Հեմինգուեյը և Հեմինգուեյից հետո, պոպ երաժշտություն՝ մինչև Սինատրան և Սինատրայից հետո» , - ասել է Բրանդոյի կենսագիրը՝ ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասան, կինոռեժիսոր և քաղաքական ակտիվիստ Ս Կանֆերը:

Մարլոն Բրանդոն՝ համաշխարհային կինոյի մեծագույն աստղերից մեկը, մահացել է 2004 թվականի հուլիսի 1-ին, 80 տարեկան հասակում, թոքերի ֆիբրոզից: Կյանքի վերջին տարիներին դերասանը տառապել է ճարպակալումից (1990-ականների վերջին նրա քաշը կազմել է ավելի քան 136 կիլոգրամ), շաքարախտի հետևանքով վատացել է նրա տեսողությունն ու լյարդի աշխատանքը:

Համաձայն դերասանի կտակի՝ նրա մարմինն այրել են, աճյունափոշու մի մասը շաղ են տվել Թաիթի կղզում, մի մասն էլ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Մահվան հովտում:

2015 թվականի օգոստոսի 29-ին «Magazine du Monde» («Լը Մոնդ» թերթի ամենշաբաթյա պատկերազարդ հավելվածը) աշխարհահռչակ դերասանի մահվան վերաբերյալ հետևյալն է հրապարակել.

«Ժորժ Անգլունը Բրանդոյին կենդանի տեսած վերջին մարդն է եղել: Դա տեղի է ունեցել 2004 թվականի հունիսի 30-ին: Արքան ոչ միայն լրիվ մերկ պառկած էր, այլ՝ դրանից շատ ավելի վատ վիճակում: Նա զրկված էր իր ողջ պերճանքից: Նա լողում էր իր փսլինքի ու կղանքի մեջ:

«Ես նողկում եմ մահից», - նվաղուն ձայնով ասաց Բրանդոն: Դա եղավ նրա վերջին ցուցադրական խիզախությունը, հոխորտանքը: Նա, ով իր ամբողջ կյանքն այնպես էր ապրել, որ հեռու մնար տրորված արահետներից՝ լիներ դա էկրանին, կանանց հետ կամ տղամարդկանց ընկերախմբում, մեռավ սովորական մահով, մեռավ վշահար ու ստորադասված, մեռավ կեղտի ու միայնության մեջ»:

Զինվորական կոփվածք ստացած նրա հայրը համոզված է եղել, թե բոլոր տղամարդ դերասանները հոմոսեքսուալներ են, և այդ իսկ պատճառով հայտարարել է.

«Ես այդ պրոֆեսորուհուն թույլ չեմ տա, որ որդուս գոմիկ դարձնի, մանավանդ որ 1500 դոլար եմ տալիս, որ նա իսկական տղամարդ դառնա: Նա չի նստելու հայելու առջև և կանացի կոսմետիկա օգտագործի: Նա ամեն երեկո հանդիսականի առջև հետույքը խաղացնող պեդերաստ չի լինելու» :

Հայրը, երևի, կանխազգացել է որդու միասեռական հակումը…1976 թվականին Բրանդոն խոստովանել է, որ ինքը միասեռական մի քանի հարաբերություն է ունեցել և համարձակորեն հայտարարել է, թե նույնասեռականությունն ինքն ընդունում է որպես մի սովորական երևույթ, և որ ինքը բոլորովին չի ամաչում, որ այդպիսի հարաբերությունների փորձառություն ունի: Նա նաև կատակով ասել է. «Եթե հասարակությունն ուզում է մտածել, թե ինքը Ջեկ Նիքոլսոնի սիրեկանն է, ապա ինքը չի առարկում» :

Նա չի թաքցրել, որ իր տանը պահում է դերասան Ուոլլ Քոկսի աճյունափոշին, որի հետ սերտ ընկերություն է արել տասը տարեկանից: Նա կտակել է, որ իր աճյունափոշին Քոքսի աճյունափոշուն խառնած շաղ տան Թաիթիում և Մահվան հովտում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
709 | 0 | 0
Facebook
COMMENT.am