Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արմեն Ռուստամյան Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծուննա

12:25, հինգշաբթի, 02 մայիսի, 2013 թ.
Արմեն Ռուստամյան Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծուննա

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Երևանի ավագանուընտրոթյունները նսեմացնի: Մեր խնդիրն է ապացուցել, որ այսընտրությունները քաղաքական լուջ նշանակություն ունեն:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանկ հայտարարեց ԱԺպատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 1-ինհամարը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը:

«Մենք տեսել ենք, թե իշխանությունները սովորաբար ինչ կրքով ենպայքարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ամեն ինչ անում են, որ ոչմի գյուղում ուրիշ կուսակցության ներկայացուցիչ չանցնի», -ասաց նա ևհերթական անգամ ընդգծեց, որ իրենց խնդիրը ընդդիմադիր քաղաքապետունենալն է:

«Բոլորը հասկանում են, որ ընդդիմության հաջողությունը կախված էժողովրդի ակտիվության հետ: Ավագանու կազմում լինելըհնարավորություն կստեղծի իշխանության դեպ պայքարելու համար: Ընդդիմադիր քաղքապետի առկայությունն այս միահեծան համակարգիվերջը կդնի: Կձևավորվի հակակշիռ, օգտակար մրցակցություն»:

Անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին Ռուստամյաննասաց. «Այսօր երկրում իրավիճակը փոխվել է, ժողովրդի ձայնը գնելըհեշտ չի լինի, մարդիկ այնքան են զզվել, որ այսօր կորցնելու բան չունեն: Իսկ ելքը միակն է` երկրում հասնել ամբողջական իշխանափոխության:

Հարցին, թե «Դաշնակցությունն» ընդօրինկում է Րաֆֆի Հովհաննիսյանիքարոզարշավը, պատգամավորը պատասխանեց.

«Բարևը հո Րաֆֆունը չէ, բարևն Աստծուննա: Եթե ուզում եք իմանալառաջին բարև տվողը մեր Արծվիկ Մինասյանն էր, որ 2009-ին բոլորինբարևում էր: Մեր խնդիրը բարև տալը չի, այլ իշխանափոխութանհասնելը»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3393 | 0 | 0
Facebook