Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գազանի մռութի նմանվող բութ դեմք»

22:37, շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ.
«Գազանի մռութի նմանվող բութ դեմք»

Այսպիսին է եղել եգիպտոսագետ Գաստոն Մասպերոյի առաջին տպավորությունը, երբ նա 1881 թվականին Բուլաո թանգարանում (Կահիրեից ոչ հեռու) բացել է Ռամզես 2-րդ փարավոնի մումիայի դեմքը: Սակայն նա հավելել է, թե փարավոնի դեմքին նկատում է նաև հպարտություն, համառություն ու ինքնիշխան անձին բնորոշ վեհություն, որոնք դեռ նկատելի են: Փարավոնն ունեցել է 1, 72 մետր հասակ, կլոր դեմք, կեռ քիթ, բաց շեկ մազեր ու ցցուն հոնքեր: Կյանքի վերջին քսան տարին նա տառապել է «ստոնդիլոարտրոզ» հիվանդության «ձեռքին», որի հետևանքով նրա ողնաշարը ծռվել է: Ահա թե ինչու այս փարավոնի մարմինը զմռսողները կոտրել են նրա ծոծրակը, և այդ պատճառով մումիայի դեմքը մի քիչ բիրտ տեսք ունի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2529 | 0 | 0
Facebook