Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ախ ոնց է մրմռում էմիգրանտ-տնփեսան, երբեք այսքան առհամարված ու անտեսված նա չէր եղել

Mishik
Հեղինակ`
Mishik
20:30, ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ.
Ախ ոնց է մրմռում էմիգրանտ-տնփեսան, երբեք այսքան առհամարված ու անտեսված նա չէր եղել

Հայաստանյան ներքաղաքական խմորումները միշտ էլ հետաքրքիր անակնկալներով լի են եղել և բացառություն չի նաև այսօրվա պրոցեսները: Ոմանք գրագետ քաղաքական որոշումների արդյունքում կարողացել ենիրենց տեղը գտնել այսօրվա ներկապնակում, որոշներն էլ այն աստիճան են մերժվել, այն աստիճան են առհամարվել ու անտեսվել, որ այդ հոգեվիճակից երբեմն գարնան դեմ առաջին անգամ հանդ գնացող մոզու պես սկսում են «տռճկել»:

Ներկա պահին «տռճկողների» առաջին շարքերում է հայտնի տնփեսան, ով էմիգրանտ դարձավ հեղափոխությունից հետո ու այդպես էլ չկարողացավ իրեն գտնել Հայաստանում: Մեկ խոհանոցից, մեկ հյուրասենյակից ինչ-որ «փաստեր» հրապարակելով, փորձում է ակտուալի մեջ մնալ, բայց դե ինչպես տեսնում ենք նրա գնացքը վաղուց է գնացել: Միշիկական մելիզմներին վաղուց ենք ծանոթ, նրա մոտ լավ ստացվում է սադրել, հրահրել մարդկանց, որպեսզի օպոնենտները միմյանց հետ մրցակցեն ու արդյունքում ինքը որպես երրորդ կողմ, շահած դուրս գա: Մի նոր կայք է ստեղծել, որտեղ պարբերաբար իր նեղվածություները ընդգծող հոդվածներ է պատվիրում ոմն «բլանդինկայի», ով իր Ռենջերն ավելի արագ է փոխում, քան ոմանք կոշիկները՝ հասկանալի է ինչ ծառայությունների դիմաց: Միշիկը չի փոխվել, բայց ի տարբերություն իրեն նրան հակառակորդ համարող ծանրակշիռ քաղաքական գործիչները ավելի նրբանկատ ու հեռատես են դարձել քաղաքականության մեջ ինչի արդյունքում միշիկական ոչ մի «վիխոդկա» այլևս ցանկալի արդյունք չի տալիս: Մեկ Վանեցյանի վրա է «բոչկա» գլորում, մեկ դաշնակների, մեկ Ծառուկյանի, բայց դե որքան շուտ տնփեսան համակերպվի մտքի հետ, որ նրա գնացքն արդեն գնացել է, այդքան ավելի լավ: Լավագույն դեպքում նա կարող է հանդես գալ, ինչպես նախկինում էր, ինչ-որ ուժի կամ գործչի թիկունքում, ֆինանսավորի ևիրեն հարմար ձևով ներդնի խաղի մեջ: Առավելագույնը սա կլինի, իսկ հիմա կամ խելքը գլուխը կհավաքի և կոնկրետ մեկի դեմ պայքարելու փոխարեն «համակիրներին» չի փորձի վարկաբեկել, կամ բոլորով մեկ միասնական հարվածով նրան խաղից կհանեն: Ընտրի տնփիսո...

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
915 | 0 | 0
Facebook
COMMENT.am