Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՎԱՏԻՑ ԷԼ ՎԱՏԸ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
11:53, երեքշաբթի, 08 դեկտեմբերի, 2020 թ.
ՎԱՏԻՑ ԷԼ ՎԱՏԸ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՎԱՏԻՑ ԷԼ ՎԱՏԸ


    
    

Թողե՛ք որ խոսեմ ես վերջին անգամ,

Չէ՜, կարծում եմ ես՝ հերթական անգամ,

Գուցե չավարտած, կարող եք ասել՝

- Դե ոչ մի նոր բան,

Բայց դե ամեն ինչ հնից է գալիս

Եւ դաս է տալիս, թե այս աշխարհում

Լավից էլ լավը, վատից էլ վատը

Էլի հնից է մեր առջև գալիս:


    

Դե լա՛վ, թույլ կտա՞ք, խոսքս ավարտեմ,

Բոլորից վատը, վատից էլ վատը

Հենց նա՛ է միայն բոլոր դեպքերում,

Երբ որոշակի ուղղով չի գնում,

Լարախաղացի փայտն է ձեռքն վերցնում,

Գնում է գալիս, որ վայր չընկնի,

Որ կարողանա մի տեղում կանգնի:

Դե լավ, կարճ ասեմ՝

Մի հապավումով ես այն ամփոփեմ.

Նրա տեսակն է անվերջ հարմարվող՝

Քամելիոնատիպ՝ Էդմոն-հարափոխ,

Սրանից վատը աշխարհում չկա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4408 | 0 | 0
Facebook