Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

ԹՈԶԲՈւԽԻՆ ԲՈւՅՆԸ կամ ՉԱՐԻՔՆԵՐՈւՆ ՓՈՔՐԱԳՈւՅՆԸ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
15:35, երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ.
ԹՈԶԲՈւԽԻՆ ԲՈւՅՆԸ կամ ՉԱՐԻՔՆԵՐՈւՆ ՓՈՔՐԱԳՈւՅՆԸ

Մեր այսօրվա քաղաքական վիճակին խորհուրդ Նոր-տարվա խորհրդանիշ նապաստակից:

ԹՈԶԲՈւԽԻՆ ԲՈւՅՆԸ կամ ՉԱՐԻՔՆԵՐՈւՆ ՓՈՔՐԱԳՈւՅՆԸ

(Արևմտահայ մոռացված գրող)


    

Արևոտ ու պայծառ օր մը նապաստակը խոտ արածելու վրա կըլլա եղեր և այս ու անդին ճինգ-վինգ կը ցատկոտե եղեր: Այդ միջոցին արծիվու մեկն ալ վեր՝ ամպերու քով կը ճախրե եղեր: Նապաստակը տեսնելուն պես արծիվ կուզե բռնիլ և հոշոտել զայն: Նապաստակն ալ արծիվը տեսնելուն պես ինքնզինքը փրկելու համար զինք խոտերու մեջ հողին տակը թոզբուխին բույնը կը նետե եղեր: Սա թոզբուխն ալ տեղեկանալով բանին եղելությունը, բարենպաստ առիթեն օգտվելով, կելլե, նապաստակին պոչեն կբռնե և զայն վեր բարձրացնելով անբարոյական միտք կառաջարկե ու կըսե., , Կամ պիտի համաձայնիս, կամ բույնես դուրս ելիր, , : Նապաստակն ալ վախեցած կխորհե և կտեսնե, զոր երկու չարիքներե առաջինը յուր փոքրագույն ըլլալովը ավելի աղվոր է, և թե ինչու՞ ոչ, քիչ մըն ալ դուրեկան, քան երկրորդը, : Իշտե անոնցմե փոքրագույնը կընտրե: Ահա՛ պատճառը, զոր նապաստակներ անբարո կը կոչվեն:

Ով խեղճ մարդ, խեղճ ժողովուրդ և խեղճ ազգ իմ, մի՛ փնտրեր քուկին փրկությունը այլոց մեջ: Եթե անոնք շահ չունենան, չե՛ն փրկիլ քեզ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1450 | 0 | 0
Facebook