Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրվի արևային վահանակը

Աննա Սարգսյան
10:21, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Ի՞նչ հաճախականությամբ պետք է մաքրվի արևային վահանակը

Շատերը կպնդեն, որ արևային վահանակը, ինքնին, ինքնամաքրվող պրոդուկտ է։ Այն տեղադրվում է թեքությամբ, անձրևներն ու ձյունը մաքրում են փոշին՝ ցած տանելով։ Բայց չէ՞ որ միայն փոշին չէ, որ կարող է խոչընդոտել վահանակի արդյունավետ աշխատանքին։ Պատկերացրե՛ք մեքենայի դիմապակին՝ նույնպես թրծված ապակի, նույնպես թեքությամբ․․․ Սակայն որքան էլ անձրևն ու ձյունը տանեն փոշին՝ չենք պատկերացնի մեքենայի դիմապակին մաքուր վիճակում։

Այնուամենայնիվ՝ արևային համակարգի մաքրման աշխատանքը ոչ այնքան պարզ է, որքան թվում է։ Այն պետք է կատարվի օրվա ոչ շոգ ժամերի ընթացքում, որպեսզի տաքացած ապակին չվնասվի, չճաքի։ Այն պետք է կատարվի հատուկ արևային խոզանակների միջոցով՝ քերծումը բացառելու նպատակով։ Եթե լվացումը կատարվում է տան պայմաններում՝ հաճախորդի կողմից, ապա իդեալական տարբերակը այն ամանի լվացող հեղուկի ու սպունգի միջոցով պետք է արվի՝ ապակուն վնաս չհասցնելու համար։

Ինչևէ, արևային վահանակը պետք է լինի առավելագույն մաքուր՝ առավելագույն արտադրողականություն ապահովելու համար։
    
    

Աղբյուրը` ecostep.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2238 | 0 | 0
Facebook