Օր օրի ավելանում է էլեկտրոէներգիայի պահանջարկը՝ իր հետ ծնելով ալտերնատիվ ռեսուրսների մեծ պահանջ։ Արևային, հողմային և այլ այլընտրանքային հոսանքի աղբյուրները դառնում են ավելի ակտուալ թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար։
Էլեկտրոէներգիայի գեներացումը քամու հոսանքից հնարավոր է։ Արտադրված հոսանքի հզորությունը կախված է տեղանքի կլիմայական պայմաններից, նույնպես ինչպես որ արևային էլեկտրականության դեպքում է։
Հողմաէլեկտրակայանը համակարգ է, որն արտադրում է կինետիկ էներգիա քամու հոսքից` ռոտորի (Տուրբինի պտտվող անիվի) մեխանիկական շարժման էներգիայի շնորհիվ։