Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վարունգ գողանալու պատճառով նույնիսկ թագավոր է սպանվել

22:40, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
Վարունգ գողանալու պատճառով նույնիսկ թագավոր է սպանվել

Ըստ բիրմայական առասպելի՝ 932 թվականին մի երկրագործ սպանել է Բիրմայի Թեյնկո թագավորին: Արքայասպանության պատճառը եղել է ընդամենը մի քանի վարունգի գողությունը:

Հնարավոր խռովություններից խույս տալու համար թագուհին արքայասպանին թաքցրել է պալատում, ապա հռչակել է թագավոր՝ Նյոնգ Ու Սաուրահան անունով: Հետագայում Բիրմայի այս նոր միապետին «Վարունգ արքա» և «Երկրագործ արքա» մականուններն են տրվել: Նրանից հետո Բիրմայի գահ բարձրացած բոլոր թագավորներն իրենց հռչակել են «Վարունգ արքա» -ի հետնորդ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4191 | 0 | 0
Facebook