Արև կա քո մեջ ու գարուն այնքան,
Հայացքումդ` սեր ու վառ երազանք,
Աչքերումդ խոր` հույզեր, կարոտներ,
Շրթունքիդ քով` ժպիտի թույլ ելևէջներ:
Անսահման սրտի քո բաժիններում
Ամենքին տեղ կա, ամենքին սեր կա:
Քո անվան միայն տառերի մեջ էլ
Ինձ համար այնքան մխիթարանք կա:
Միայն խոսքերդ, հայացքդ, ձայնդ,
Աչքեից ցայտող պայծառ գույներդ,
Սերդ, կարոտդ, համբույրդ, գիրկդ,
Ու մեկ էլ դու, մամ, դու ես պակասում ...