Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հնում կարևորություն է տրվել թշնամու նկատմամբ արհամարհանքի ներարկմանը

23:14, կիրակի, 04 հոկտեմբերի, 2020 թ.
Հնում կարևորություն է տրվել թշնամու նկատմամբ արհամարհանքի ներարկմանը

Սիցիլիա կղզու Սիրակուզա քաղաքի երբեմնի բռնակալ Գելոնը (կառավարել է մ.թ.ա. 485 – 478 թթ.) կարողացել է հաջողությամբ պատերազմել Կարթագենի դեմ և տիրել գրեթե ամբողջ Սիցիլիային:

Սկսելով պատերազմը կարթագենացիների դեմ ու բազում մարդկանց գերելով՝ նա այդ գերիներից ընտրել է ամենատկարներին՝ հիմնականում բանակին սպասարկողներից: Ընտրել է հատկապես թխամորթներին և սևամորթներին ու կարգադրել է, որ նրանց մերկ վիճակում անցկացնեն զորքի առջևով, որպեսզի իր զինվորների մեջ համոզմունք ներարկվի, թե այդ թշնամիներն ընդամենը արհամարհանքի են արժանի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2142 | 0 | 0
Facebook