Սերն ամենաանբացատրելի զգացմունքն է մարդկության պատմության սկզբից ի վեր: Դեռ դարեր առաջ փիլիսոփաներն ու գիտնականները փորձել են բացատրել սիրո էությունը, սակայն այդպես էլ դա նրանց չի հաջողվել: Խոսքը, իհարկե, կին-տղամարդ ռոմանտիկ հարաբերությունների մասին է:
Սովորաբար երբ տղամարդը և կինը սիրում են միմյանց, և նրանց մոտ սկսվում են ռոմանտիկ հարաբերություններ, նրանք երկուսն էլ ցանկանում են, որ իրենց հարաբերությունները լինեն ամուր ու հարատև: Յուրաքանչյուր ոք ցանակնում է գտնել սիրո այն բանաձևը, որն իր ու սիրելիի հարաբերությունները կդարձնի կատարյալ, բայց որովհետև ամեն մի զույգ տարբեր է, այդպիսի բանաձև գոյություն չունի: Սերը և ներդաշնակ հարաբերությունները ձևավորվում են մի քանի կարևոր հիմնաքարերի վրա, որոնք ընկած են յուրաքանչյուր հաջողված ու առողջ հարաբերությունների հիմքում:
Իհարկե, առաջին տեղում սերն է, բայց քանի որ, ինչպես արդեն նշեցինք, սերը բացատրելը հնարավոր չէ այն պատճառով, որ տարբեր զույգերի մոտ դա տարբեր կերպ է ընկալվում ու դրսևորվում, ուստի խոսենք այն կարևոր կետերի մասին, որոնք ընդհանուր են բոլոր սիրող զույգերի երկարատև ու երջանիկ հարաբերությունների համար:
Շարունակությունը կարդացեք այստեղ