Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Անդրեևյան (Անդրեասի) խաչի մասին

09:45, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2020 թ.
Անդրեևյան (Անդրեասի) խաչի մասին

Քանի որ նման է լատիներեն «X» տառին, այդ իսկ պատճառով Անդրեևյան խաչն անվանվում է «crux decussate» (խաչանման, խաչաձև), իսկ զինանշանագիտության մեջ «սալտիր» անունն ունի:
    
    
Հրեաների առաջնորդ Մովսեսը, ըստ ավանդապատման, պղնձից «X» -ի նմանվող խաչ է կանգնեցրել՝ դրանով իսկ հրեաներին հասկացնելով, որ նրանց փրկությունը դրանով է լինելու:

Այս խորհրդանշանին առանձնահատուկ միստիկական հատկություն է վերագրել հույն փիլիսոփա Պլատոնը: Ըստ նրա մեկնության՝ «X» -ի նմանվող խաչն աստվածային զորություն է պարունակում:

Ըստ ավանդության «X» -ի նմավող խաչի վրա է մահապատժի ենթարկվել Անդրեաս առաքյալը, որին ռուսները համարում են իրենց եկեղեցու հիմնադիրը:

Ռուսաստանի կայսր Պետրոս Առաջինը կարգադրում է Անդրեևյան խաչի պատկերը զետեղել պետական զինանշանի, իր կնիքի ու ռազմածովային նավատորմի դրոշի վրա:

«Սուրբ Անդրեասի խաչը, - բացատրել է կայսրը, - ընդունվել է այն պատճառով, որ այս առաքյալի ձեռքով է Ռուսաստանը մկրտվել»:

Ռազմածովային նավատորմի սիմվոլիկայի համար կարևոր է եղել այն հանգամանքը, որ Անդրեաս առաքյաը մասնագիտությամբ ձկնորս է եղել: Խաչի երկնագույնը ցույց է տալիս, որ նրա գործունեություն առնչվել է ծովի հետ: Բայց շատ հետազոտողներ կարծում են, թե Պետրոս Առաջինն այս նշանը փոխառել է՝ ոչ թե այն պատճառով, որ նվիրված է եղել ռուս առաքելական եկեղեցու ավանդությանը, այլ՝ շոտլանդացիների ազդեցությամբ (սա իմ կարծիքը չէ, սա ռուսներն են խոստովանում), որոնց համար Անդրեևյան դրոշն ազգային խորհրդանիշ է:

«X» տառի ձևը հունարենով Քրիստոսի անվան զգացողությունն է հարուցում:

Այս խաչը տարբեր սրբերի է խորհրդանշել. կապույտը կամ սպիտակը՝ Անդրեասին, ոսկեգույնը՝ բրիտանական առաջին քրիստոնյա նահատակ Ալբանին, կարմիրը՝ Իռլանդիայի հովանավոր սուրբ Պատրիկին: Սա նաև ֆրանսիական Բուրգունդիայի խորհրդանշանն է եղել:

Նկարում՝ Շոտլանդիայի դրոշը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2444 | 0 | 0
Facebook
COMMENT.am