Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Porsche»-ի նոր նորույթը կներկայացվի Ֆրանկֆուրտում սեպտեմբերին

Հայկ Էլոյան
Հեղինակ`
Հայկ Էլոյան
14:59, կիրակի, 28 ապրիլի, 2013 թ.
«Porsche»-ի նոր նորույթը կներկայացվի Ֆրանկֆուրտում սեպտեմբերին

«Porsche» -ն պատրաստվում է «918 Spyder» մոդելն ավելի հզորացնել: Գումարային հզորությունը կկազմի մոտ 875 ձիաուժ: Սպասվում էր, որ «918 Spyder» -ը կզարգացնի մոտ 795 ձիաուժ: Բացի այդ, զույգ մարտկոցները թույլ կտան, որ մեքենան 150 կմ-ն անցնի էլեկտրակառավարմամբ, հողորդում է TopGearRussia.ru-ն:

Հայտնի է դարձել նաեւ, որ ինժեներներն այն ավելի թեթեւ են պատրաստել, քան ծրագրվում էր ի սկզբանե: Ենթադրվում է, որ «918 Spyder» -ը առաջին «հարյուր» արագությունը կզարգացնի երեք վայրկյանում, իսկ 200 կմ/ժամի կհասնի ութ վայրկյանի ընթացքում:

Նորույթը կթողարկվի սահմանափակ քանակությամբ` 918 օրինակ, որից կեսն արդեն վաճառվել է: «918 Spyder» -ի դեբյուտը կկայանա Ֆրանկֆուրտի սեպտեմբերյան ավտոշոուի ժամանակ: Եվրոպայում այն կարժենա 645 000 եվրո:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3629 | 0 | 0
Facebook