Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՄԻ վայելեք այն, ինչը դուք չեք վաստակել

Edik Manukyan
Հեղինակ`
Edik Manukyan
14:38, կիրակի, 28 ապրիլի, 2013 թ.
ՄԻ վայելեք այն, ինչը դուք չեք վաստակել
     Ինչքան եք սիրում ուրիշի աշխատածը վայելել սիրելի հայկական լրատվական ու ժամանցային կայքերի մեծամասնություն ջան: Ինչքան լավ կլիներ, որ ամեն կայք իր նյութերը հրապարակեր, որը յուրօրինակ կլիներ: Ինչ է կատարվում հիմա՝ ուզում ես մի հետաքրքիր բան գտնես կարդաս, բայց ձանձրանում ես, քանի որ մի նյութը մի քանի տեղ copy paste արածա լինում: Մարդ ենք հոգնում ենք նույն նյութերը տեսնելուց:
     Է՜ ինչ ուզում եք արեք, բայց մի վայելեք իմ աշխատանքը: Իմ կայքից` edmanblog.com -ից նյութեր վերցնելուց գոնե մի կես բերան ասեք նոր: Թե չէ լավ եք սովորել մենք տանջվենք դուք վերցնեք (երբեմն առանց հղում անելու, խախտելով հեղինակային իրավունքները) հետո մեկ ուրիշն էլ ձեզանից վերցնի և նյութի աղբյուր գրի ձեր կայքը և այդպես իրար պաս տալով ռեյտինգ հավաքեք:
     Ես պատկերացնում եմ ինչ կլինի ձեր վիճակը, երբ մի նոր օրենք լինի, ըստ որի կարգելվի copy paste-ը: Հայկական կայքերի մեծամասնությունը կփակվի:
     Ավել պակասի համար կներեք:
    
     Աղբյուր՝ EDMAN
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4961 | 0 | 0
Facebook