Իսպանիայի գավաթի եզրափակիչ
«Բարսելոնա» –
«Ատլետիկ» հանդիպումից առաջ բասկյան կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել չխառնել իրար ֆուտբոլը և քաղաքականությունը: Այս մասին հայտնում է AS-ը:
Երեքշաբթի Մադրիդի ինքնավարության ղեկավար Էսպերանսա Ագիրեն հայտարարել էր, որ պետք է չեղյալ հայտարարել Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը, եթե մայրաքաղաքում մարզադաշտ եկած բասկերը սուլեն Իսպանիայի օրհներգի ժամանակ:
«Կարևոր է սպորտը չխառնել քաղաքականության հետ: Մենք արջի ծառայություն ենք մատուցում մարզիկներին, երբ նրանց ներքաշում ենք այնպիսի գործերի մեջ, որոնց հետ կապ չունեն», – հայտարարել է բասկյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինդոյա Մենդիան:
Նրա կարծիքով՝ Ագիրեի խոսքերը չեն նպաստում ոչ Մադրիդի ինքնավարությանը, ոչ էլ սպորտին առհասարակ: