Loading...

Articles

Գոլառատ ոչ ոքի «Ատլետիկ»- «Բարսելոնա» խաղում 2: 2

12:58, Sunday, 28 April, 2013
Գոլառատ ոչ ոքի «Ատլետիկ»- «Բարսելոնա» խաղում 2: 2
     Իսպանիայի գավաթի եզրափակիչ «Բարսելոնա» «Ատլետիկ» հանդիպումից առաջ բասկյան կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել չխառնել իրար ֆուտբոլը և քաղաքականությունը: Այս մասին հայտնում է AS-ը:

Երեքշաբթի Մադրիդի ինքնավարության ղեկավար Էսպերանսա Ագիրեն հայտարարել էր, որ պետք է չեղյալ հայտարարել Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը, եթե մայրաքաղաքում մարզադաշտ եկած բասկերը սուլեն Իսպանիայի օրհներգի ժամանակ:

«Կարևոր է սպորտը չխառնել քաղաքականության հետ: Մենք արջի ծառայություն ենք մատուցում մարզիկներին, երբ նրանց ներքաշում ենք այնպիսի գործերի մեջ, որոնց հետ կապ չունեն», – հայտարարել է բասկյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինդոյա Մենդիան:
     Նրա կարծիքով՝ Ագիրեի խոսքերը չեն նպաստում ոչ Մադրիդի ինքնավարությանը, ոչ էլ սպորտին առհասարակ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4057 | 0 | 0
Facebook