Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱԶԴԱՐԱՐ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
10:52, չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ.
ԱԶԴԱՐԱՐ

ԱԶԴԱՐԱՐ


    

Ով որ ականջ ունի, թող լսի, եթե այդ ականջը միայն դեկոր չէ, այլև կարևոր օրգան՝ լավի ու վատի կողմնորոշման համար: Այս ազդարարությունը այսօրվա համար մեծ կորևորություն ունի: Այն, ինչը որ չգիտենք, թե որտեղից է գալիս և ուր է գնում, կարող ենք հասկանալ ուսումնասիրելով քամին: Քամին զարմանալի երևույթ է, անբացատրելի իր կարողությամբ և ներկայանալով: Այսպիսին են նաև բոլոր այն երևույթները, որոնք մենք ակնկալում ենք աշխատեցնել միշտ միայն մեր օգտի համար, սակայն այդ երևույթները գործում են մեր կամքից անկախ և շատ անգամ անկանխատեսելի են, թեև ունեն անհրաժեշտ և կանոնավորված ժամանակակարգ: Մենք՝ մարդիկս դրանք միայն ուսումնասիրում ենք և աշխատում ենք օգտվել այդ անբացատրելի ուժերից, որքան հնարավոր է պահպանելով անվտանգության կանոնները:

Մեզ շրջապատող աշխարհը մենք չենք ստեղծել, բայց վայելում ենք և համարում կյանքի համար անհրաժեշտություն: Սա ևս անհերքելի փաստ է: Եւ այսպես, ինչ բացատրությամբ էլ որ հայտարարենք, միևնույն է, այն մենք չենք ստեղծել և չենք կարող ամբողջությամբ ուսումնասիրել մինչև վերջ, ինչպես խոստովանում են աշխարհի շատ գիտնականներ, և վերջապես հանգում են այն եզրակացության, որ մի մեծագույն ուժ ղեկավարում է այս ամենը: Եթե այս բոլորը ձեզ չի թվում ճշմարտոթյուն, ուրեմն բացատրեք, որտեղի՞ց եկավ այս չարաբաստիկ, , Կորոնավիրուսը, , եթե ոչ մի մեծագույն ուժի թույտվությամբ, ապա ուրեմն որտեղի՞ց, ինչու՞ և ինչպե՞ս…

Մեր ականջներին այս մասին խոսվում է շատ տարբեր բացատրություններ, բայց ո՛չ հաստատված բաղադրատոմս ներկայացվում: Ես՝ որպես այս ամենին մասնակից, այն հարցին, թե ես որպես քրիստոնյա ի՞նչ կարող եմ ասել: Ասեմ նախ, որ քրիստոնեությունը կրոն չէ, այլ գիտություն հավիտենական կյանքի մասին՝ ըստ Հիսուս Քրիստոսի վարդապետության, քանի որ Նրա կողմից արձանագրված բոլոր վկայությունները ունեն պատմական հիմք, ներկայի և ապագայի մարգարեությունները կատարվել են և կատարվում են բացարձակ ճշտությամբ, առանց որևէ փոփոխության: Ուրեմն էլ ինչու՞ երկնչել և ժամանակավորը չփոխարինել հավիտենականով:

Կոչ եմ անում, եկեք հասկանանք, որ ամեն բանում ի ծնե մենք առաջնորդվում ենք հավատքով: Ամեն վայրկյան հավատքով ենք տեղաշարժվում, ուրեմն հավատքն է հաղթություն: Ուրեմն, կյանքը շարունակել և հավիտենական կյանքը կարող ենք ժառանգել միայն Քրիստոսով, քանզի Նա է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը:


    

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ք.Երևան - 27.04.2020

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
762 | 0 | 0
Facebook
COMMENT.am