Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զվարճալի է, բայց պետք է կամեցող լինենք: Կամ էլ աստղայինն է տարել:

«Դիլիջան աշխարհ» ՀԿ
Մամուլի խոսնակ`
«Դիլիջան աշխարհ» ՀԿ
13:21, երեքշաբթի, 12 մայիսի, 2020 թ.
Զվարճալի է, բայց պետք է կամեցող լինենք: Կամ էլ աստղայինն է տարել:

Հղումը՝ shamshyan.com:
     Երեկ ոստիկանները փրկեցին Տավուշի մարզպետին, իսկ այսօր նա Նաջարյանի օրինակով՝ մատ էր թափ տալիս ոստիկանության ծառայողի վրա. հավաքվածներն էլ ասում էին՝ մարզպետի համար «աշխարհը ցուրտ է ու խափուսիկ է» . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խնդրում եմ մի՛ մեղադրեք և ներողամտորեն վերաբերվեք Տավուշի մարզի մարզպետի կոչում ստացած անհատին, քանի որ նա իր խնդիրներն ու ապագայի տեսլականն ունի: Ավաղ դրա մեջ ընգրկված չեն միջին և ցածր կենսակերպ ունեցող տավուշեցիները: Պր. Չոբանյանը աշխատում և շփվում է միայն կայացած և հաջողակ գործարարների հետ, քանի որ ապագայում՝ պաշտոնավարումից հետո, նրանց հետ մտերմիկ կապը ավելի շահավետ կլինի: Իսկ տավուշեցիներին սնելու միակ մեխանիզմը՝ գովասանքի արժանի, բայց անօգուտ հռետորաբանությունն է:
     Հ.Գ. Եթե մի մարդու խորհրդատուներից մեկը լինի Դիլիջանի համայնքապետը (վերջինիս «հանճարեղ» գործելաոճերից մեկը սա է. ով ընդդիմադիր է, նա աշխատանք է ուզել չենք տվել, դրա համար է ընդդիմադիր դարձել), իրենից ավելին սպասելը ուղղակի միամտություն է: Ի վերջո տավուշեցիներս պետք է կամեցող լինենք, ամոթ է: Պետք չի նկատել ու քննադատել: Թույլ տանք մարդը առանց խոչընդոտների կայանա:


    

https://shamshyan.com/hy/article/2020/05/11/1154536/

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7777 | 0 | 0
Facebook