ԵՐԿՈւ ԵՂԲԱՅՐ
Երկրի վրա Աստծո կամոք բոլոր ազգերի մեջ կար մի ազգ, որի ղեկավարը հնազանդ իր Արարչին, միշտ հաղթում էր իր վրա հարձակվող ավելի հզոր ուժի տեր թագավորներին: Նա ուներ երկու որդի, որոնք հայրական տան մեջ ապրում էին հաշտ ու համերաշխ, մինչև որ հայրը մահացավ: Թշնամի տերությունները միաբանվեցին, հարձակվեցին թափուր գահի վրա և չարախոսելով բաժանեցին եղբայրներին իրարից, հրահրելով մինչև իսկ իրար սպանել: Շուտով նրանց հաջողվեց իրենց կողմը գրավել փոքր եղբորը:
Աստծո կողմից մի ծերունի նրանց ցեղից ցուպը ձեռքին սկսեց շրջել ժողովրդի մեջ և քարոզչություն անել եղբայրասպանության դեմ: Այս մասին տեղեկացավ մեծ եղբայրը, հավաքեց իր համախոհներին, սկսեց բանակցել փոքր եղբոր հետ: Երկու եղբայր միաբանվեցին ու որոշեցին վերականգնել իրենց հայրական օջախը: Որոշ ժամանակ թշնամի ուժերը լռեցին, բայց միշտ իրենց հաջողված փորձառությամբ, խորամանկորեն միաբանվեցին նույնիսկ իրենց հզոր թշնամի ուժերի հետ ՝ ավարը երկկողմանի բաժանելու պայմանով:
Սկսվեց մի պատերազմ, որը հայտարարված չէր. ամենօրյա ավազակային հարձակումներ տարբեր կողմերից, որի համար պատասխանատվություն չէր կրում միացած երրորդ կողմը, մի պայքար, որն անհնար է դադարեցնել առանց որևէ մեկի միջնորդության: Եւ այսպես, դավը սկսվեց իրականանալ. դաշնակից հզոր ուժերը միջամտելով՝ ազգային միաբանություն կազմակերպեցին, օրենքներ շարադրեցին, ըստ որոնց իրենց, , արդարությամբ, , ոչնչացնելու էին եղբայրների միաբանությունը, շահագրգիռ նպատակ հետապնդելով՝ ավարը կիսել:
Եղբայրների կողմնակիցները միաբանվեցին, , կա՛մ մահ, կա՛մ ազատություն, , կարգախոսով, իսկ թշնամին՝, , բաժանիր և տիրիր, , Հռոմից ժառանգած սկզբունքով և Հուդային արժանի մարդկանց որոշեց ու քսակ տալով, նորից սկսեց եղբայրների մեջ խռովություն հրահրել, թե՝ ավելի ճիշտ է, որ փոքր եղբայրը իշխի, քան մեծը, քանի որ մեծը միշտ իրեն է վերագրել ազգի հաղթանակը, իր զորքը զենքն ու բանակը տրամադրելով փոքրին: Գայթակղությունը շատ մեծ էր, և ի՞նչ եք կարծում, փոքր եղբայրը կհամաձայնի՞ մեծ եղբորը դեմ դուրս գալ:
Որոշումը թողնենք փոքր եղբորը և աղոթենք...
ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Ք.Երևան – 09.05.2020