Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Եթե թույլ կտաք, սվսվացնելու փոխարեն…ես կկակազեմ»

23:13, հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ.
«Եթե թույլ կտաք, սվսվացնելու փոխարեն…ես կկակազեմ»

Նախորդ դարի ֆրանսիացի դրամատուրգ, դերասան, ռեժիսոր և սցենարիստ, շուրջ 124 թատերական ներկայացման հեղինակ Ալեքսանդր Ժորժ Պիեր Գիտրի կամ Սաշա Գիտրին (1885 - 1957) ծնվել է Սանկտ Պետերբուրգում: Նա որդին է 19-րդ դարի չորրորդ քառորդում Ռուսաստանի թատերական աշխարհում մեծ հռչակի հասած ֆրանսիացի դերասան Լյուսիեն Գիտրիի: Այդ կոմիկ դերասանի տաղանդը ռուսական արքունիքում այնքան բարձր է գնահատվել, որ Ալեքսանդր 3-րդ կայսրը ցանկացել է դառնալ նրա նորածին որդու կնքահայրը և իր անունը շնորհել մանկանը: Հետագայում Ալեքսանդր Ժորժ Պիեր Գիտրին որոշել է իր հիմնական անունը դարձնել Ալեքսանդի քնքշացված ձևը և հասարակությանը ներկայացել է Սաշա կեղծանվամբ:

Բայց նպատակս նրա կենսագրությունը պատմելը չէ, թեպետ պատմելու արժանի շատ բաներ են տեղի ունեցել նրա կյանքում ու ստեղծագործական գործունեության ընթացքում, այլ ընդամենը նրա թատերական գործունեության մի զվարճալի դրվագը ներկայացնելը:

Սաշա Գիտրին խնդությամբ պատմել է այդ դիպվածը, որի յուրօրինակ «զոհը», սակայն, ինքն է եղել:

Շռայլ գթասրտության հորդումի պահին նա մի շատ կարճ դեր է վստահում արդեն ծերացած բարեհոգի դերասան Ալբերտ Դիոդոնեին (1889 – 1976 թթ.):

Այս բարեխիղճ դերասանը ժամանակին գլխավոր դերն է խաղացել Աբել Հանսի «Նապոլեոն» նշանավոր պիեսում, որը նրան հանրահայտություն է ապահովել մինչև իր կյանքի վերջը, ապահովել է այնպիսի հանրահայտություն, որ նա նույնիսկ իրեն Նապոլեոն է երևակայել:

Գիտրիի ներկայացման մեջ Ալբերտ Դիեդոնեն բեմում ընդամենը մի քանի վայրկյան պիտի հայտնվեր, բայց և այնպես, ծեր դերասանը, ինչպես ասում են, տեղը տեղին քննության է առել մի քանի տողից բաղկացած տեքստը: Առաջին կրկնության օրը Ալբեր Դիեդոնեն Սաշային հարցրել է.

«Դուք նշել եք, որ անձը, որին ես պիտի մեկնաբանեմ, սվսվացնում է: Դա հիրա՞վի անհրաժեշտ է սյուժեի ինտրիգում»:

Գիտրին սկզբում շփոթվել է, ապա պատասխանել, թե սվսվացնել, հիրավի, ամենևին անհրաժեշտ չէ:

«Հիանալի՛ է, մաեստրո՛, , - արձագանքել է Դիեդոնեն: - Եթե թույլ կտաք, սվսվացնելու փոխարեն…ես կկակազեմ: Կակազելու դեպքում այս չափազանց լղարիկ դերը զգալիորեն կընդլայնվի»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1955 | 0 | 0
Facebook
COMMENT.am