Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
12:50, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ

Today
Հարևանները ցնցված են կատարվածից. երկու օր առաջ են տեսել հորը բակում երեխաների հետ մարզվելիս (ֆոտո) 11: 32, 05.05.2020Տարածաշրջան: Հայաստան
Թեմա: Հասարակություն, Պատահարներ
Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ Video Player Նոր մանրամասներ են հայտնի այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07: 40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, եւ մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել: Շոկի մեջ ենք»: Հարեւանները նշում էին նաեւ, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, եւ որ նա ամուսնալուծված էր: Աղբյուրի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։ Նյութի աղբյուրը`

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6938 | 0 | 0
Facebook