Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիբերիա պետությունը ստեղծվել է աֆրոամերիկացի ստրուկներին ԱՄՆ-ից հեռացնելու համար

23:36, շաբաթ, 25 ապրիլի, 2020 թ.
Լիբերիա պետությունը ստեղծվել է աֆրոամերիկացի ստրուկներին ԱՄՆ-ից հեռացնելու համար

1821 թվականին առաջին սևամորթ ամերիկացիները ժամանում են Աֆրիկայի այն ափը, որը մեկ տարի անց դառնում է Լիբերիա պետության կորիզը:

1822 թվականին «Ամերիկյան գաղութային ընկերություն» կազմակերպությունն Աֆրիկայի արևմտյան ափին ձեռք բերած հողերում հիմնում է Լիբերիա պետությունը: Այս ընկերության նպատակն է եղել թույլ տալ, որ ազատագրված սևամորթ ստրուկները հեռանան ԱՄՆ-ից և վերադառնան Աֆրիկա: Այս ազատագրվածներին միանալու էին ազատություն ստացած սևամորթների ընտանիքներում ծնված այն ամերիկացիները, որոնք նույնպես կցանկանային ապրել Աֆրիկայում: Ի դեպ, «Լիբերիա» անունն էլ ծնունդ է առել սևամորթներին շնորհված այս նոր ազատությունից:

Նախնիների հայրենիք վերադարձը, սակայն, ամենևին էլ մարդասիրական քաղաքականության արգասիք չի եղել: Այն նաև ամենևին չի հանգեցնել նախնիների հայրենիք վերադարձածների ինտեգրմանը տեղի հասարակությանը: Նախկին ստրուկներն ու ստրուկների սերունդները, հիմնելով Լիբերիան, իրենց «ամերիկացի» են համարել ու սկսել են ստրկացնել կամ ստրկության վաճառել բնիկ աֆրիկացիներին՝ հայտարարելով նրանց երրորդ տեսակի մարդիկ: Նոր պետության ափամերձ շրջաններում հաստատված ամերիկանոլիբերիացիները չեն միախառնվել երկրի խորքում ապրող աֆրիկացիներին, որով էլ պայմանավորված է այն իրողությունը, որ առ այսօր Լիբերիայում երկու զուգահեռ հասարակություն գոյություն ունի:

Լեզուն, բողոքական կրոնը և ամերիկալիբերիական մշակույթը ամերիկյանի մեծ ազդեցությունն են կրել: Այս նոր պետությունում հաստատված ամերիկյան նախկին ստրուկների շառավիղները խոսում են անգլերեն, և նրանց դրոշն էլ ԱՄՆ-ի դրոշի կրկնակն է՝ միայն այն տարբերությամբ, որ Լիբերիայի դրոշին ընդամենը մեկ աստղ է:

1847-ին ստանալով անկախություն՝ Լիբերիան դառնում է Աֆրիկայի առաջին հանրապետությունը: Բայց անհավասարությունը մնում է առնվազն մինչև 1945 թվականը, երբ ընտրական իրավունք ունեին միայն ամերիկոլիբերիացիները: Հիշյալ թվականին միայն բնիկներն ընտրելու իրավունք են ստանում:

Պետք չէ Լիբերիա պետության հիմնադրման մեջ զուտ մարդասիրական գործողություն տեսնել: Ամերիկյան հասարակության սպիտակամորթների խավի որոշակի մասը չէր պատկերացնում սևամորթների ինտեգրումն իրենց երկրին՝ կա՛մ այն պատճառով, որ ծայրահեղ ռասիստական հայացքներ ուներ, կա՛մ այն պատճառով, որ նրանք մտածում էին, թե ռասայական խնդիրները կարող են երկիրը չափազանց անկայունացնող գործոններ դառնալ: Ամերիկյան սևամորթների՝ Աֆրիկայում հաստատվելը թույլ տալով՝ ամերիկյան հասարակությունը ցանկացել է ազատվել նրանցից: 1821-ի մինչև 1867 թվականը «Ամերիկյան գաղութային ընկերություն» -ը Աֆրիկա է տեղափոխել 13 հազար սևամորթ ամերիկացի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2450 | 0 | 0
Facebook
COMMENT.am