Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչի մասին մտածում ես, դրան էլ արժանանում ես

23:10, երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ.
Ինչի մասին մտածում ես, դրան էլ արժանանում ես

Աշխարհով մեկ ճանապարհորդած մի մարդ պատահականորեն հայտնվում է ցանկությունների իրականացման ծառի տակ: Այս ծառի կախարդական զորության մասին նա, բնականաբար, չգիտեր, ու քանի որ հոգնած էր, պառկում է ծառի սաղարթի ստվերում ու քնում է:

Արթնանալով՝ ճանապարհորդը սաստիկ քաղց է զգում ու մտքում ասում է. «Անասելի սոված եմ...Ի՜նչ լավ կլիներ, եթե ուտելու մի բան լիներ»: Հենց նույն պահին նրա առջև հայտնվում են տարատեսեսակ ուտեստներ: Ամենևին չզարմանալով այս անակնկալից՝ ճանապարհորդն սկսում է ախորժակով ուտել: Կշտանալուց հետո մեկ էլ ծարավում է ու ջուր է ուզում: Այս անգամ էլ նրա ցանկությունն անսպասելիորեն կատարվում է, և նրա առջև հայտնվում է պաղ ու զուլալ ջրով լիքը մի սափոր: Ճանապարհորդը երբ հագեցնում է ծարավը, հանկարծ ուղեղը պայծառանում, ու ինքն իրեն հարց է տալիս. «Էս որտեղի՞ց հայտնվեցին ուտեստներն ու ջուրը: Ամենայն հավանականությամբ՝ չար ոգիների արածն է: Նրանք ինձ ծաղրում են»:

Եվ ճանապարհորդի շուրջը հայտնվում են սարսափազդու անմարմին հրեշներ ու սկսում են նրան քաշքշել: Այդ պահին սարսափահար ճանապարհորդի մտքով անցնում է, թե այդ չար ոգիներն հիմա իրեն կսպանեն:

Եվ չար ոգիները սպանում են նրան:

Այս պատմվածքի բարոյախոսությունը հետևյալն է. ինչի մասին մտածում ես, դրան էլ արժանանում ես: Ուրեմն, սկզբունք դարձրու մտածել ու խոսել միայն լավի մասին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2174 | 0 | 0
Facebook
COMMENT.am