Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տվյալների շնորհիվ մի շարք բացահայտումներ կարող են լինել

Son Yan
Հեղինակ`
Son Yan
19:03, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Տվյալների շնորհիվ մի շարք բացահայտումներ կարող են լինել

Ի՞նչ է իրենից ներկայացնում տվյալների լրագրությունը։ 20 տարի առաջ, տվյալների լրագրություն կարելի էր համարել թվային ցանկացքած հավաքածու, դա գրեթե միակ տվյալն էր, որը վերաբերում էր լրագրողներին: Բայց հիմա մենք ապրում ենք թվային աշխարհում, աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ նկարագրված է թվերով:
     Հայաստանում որքանո՞վ է զարգացած լրագրության այս ճյուղը, ո՞ր կայքերն են զբաղվում տվյալների լրագրությամբ։ Զրուցակիցս տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն է։
    
     1․Պարոն Մարտիրոսյան, ըստ Ձեզ, ինչո՞վ է կարևոր տվյալների լրագրությունը։
    

     Տվյալները իրականում շատ են, բայց իրենց գտնել, հավաքագրել, մշակել և վերլուծել բավականին մեծ խնդիր է, իսկ, սովորաբար, հենց այդ գործողություններն էլ բացահայտում են բավականին շատ հետաքրքիր բաներ, կապված օրինակ կոռուպցիայի դեմ պայքարի հետ, ինչն իրականում շատ կարևոր է։
    
     2․Ի՞նչ խոչընդոտներ են հանդիպում լրագրողները տվյալների լրագրության մեջ։
    
    
Հաճախ խոչընդոտ է հանդիսանում այն, որ տվյալներ պարզապես չկան, իսկ եթե գլոբալ վերցնենք, հիմնականում տվյալները շատ ցրված են կամ տվյալները տարբեր ֆորմատներով են լինում և հաճախ բարդ մշակվող ֆորմատներով, օրինակ՝ PDF-ների սկաներ են, որոնք պահանջում են մեծ քանակի աշխատանք փոքր քանակի տվյալների համար։
    
     3․Տվյալների լրագրությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել լսարանի վրա։
    
    
Ազդեցությունները շատ տարբեր կարող են լինել, սկսած նրանից, որ տվյալների շնորհիվ մի շարք բացահայտումներ կարող են լինել, որոնք, մինչ այդ ջրի մակերեսին են, բայց մինչև մի տեղ չեն հավաքվում տվյալները, պարզ չի դառնում իրականությունը, որը կարող է հանգեցնել շատ լուրջ փոփոխությունների։ Օրինակ Rate.am երբ սկսեց արտարժույթի բոլոր տվյալները հավաքել մի տեղ, որից հետո գները հարթեցվեցին, հավասարեցվեցին, իսկ մինչ այդ գնային առաջարկները բազմազան էին։
    
     4․Հայաստանի Հանրապետությունում, ըստ Ձեզ, որքանո՞վ է զարգացած տվյալների լրագրությունը։
    

     Հայաստանում, իհարկե, շատ թույլ է զարգացած, այսինքն կան ընդհամենը մի քանի լրատվամիջոցներ և մի քանի լրագրողներ, որոնք խորացված զբաղվում են տվյալների լրագրությամբ։ Ընդհանուր առմամբ, սա շատ թույլ զարգացած ճյուղ է։
    
     5․Հայաստանում, ո՞ր առցանց մամուլն է ավելի լավ զբաղվում տվյալների լրագրությամբ։
    

     Ամենախորացվածը երևի թե Hetq.am է, կա մասնագիտացված մի լրատվական՝ ampop.am-ն է, որը միայն զբաղվում է նմանատիպ թեմաներով։ Ինչ որ չափով նաև CivilNet-ը։ Երևի թե այսքանը։
    
     Շնորհակալություն հարցազրույցի համար։
    
     Սոնա Գիշյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1213 | 0 | 0
Facebook
COMMENT.am