Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կին, ամուսնություն, սեր, ազատություն...

21:20, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Կին, ամուսնություն, սեր, ազատություն...

Ադամն ու Եվան միգուցե իդելական ամուսնական զույգ են եղել. Ադամը ստիպված չի եղել լսել պատմություններ այն տղամարդկանց մասին, որոնց հետ Եվան կարող էր ամուսնանալ, իսկ Եվան էլ չի լսել պատմություններ այն մասին, թե իր մայրն ինչպիսի հիանալի կերակուրներ էր պատրաստում:

Վանդա Բլոնսկայա-Վոլֆարտ (1934 - 2010) , լեհ լրագրող

*****

Յուրաքանչյուր տղամարդուն իր ամբողջ կյանքում երեք կին է հարկավոր՝ մայր, կին ու էլի գոնե մեկ կին, որը նրան տղամարդ կհամարի:

Հենրիխ Լաուբե (1806 - 1884) , գերմանացի գրող

*****

Մայրությունը փաստ է, հայրությունը՝ կարծիք:

Օսկար Ուայլդ (1854 - 1900) , անգլիացի բանաստեղծ

*****

Երբ դու ամուսնանում ես, այլևս քեզ համար ոչին չես կարող անել՝ նույնիսկ ինքնասպանություն գործել:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն (1850 - 1894) , շոտլանդացի գրող

*****

Փոքր ինֆլյացիա ունենալը նույնն է, թե մի քիչ հղի ես:

Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ (1882 - 1945) , ԱՄՆ 32-րդ նախագահ

*****

Բազմակնությունը դա ճիգ է՝ կյանքից քաղելու ավելին, քան նրանում առկա է:

Էլբերտ Գրին Հաբբարդ (1856 - 1915) , ամերիկացի գրող

*****

Ես կանանց հարցերով գիտությունների դոկտորի աստիճան պետք է ունենամ: Ես կանանց շատ եմ սիրում, ես հպարտանում եմ նրանցով: Բայց, ինչպես բոլոր տղամարդիկ, ես նրանց չեմ հասկանում:

Ֆրենկ Սինատրա (1915 - 1998) , ամերիկացի երգիչ, դերասան

*****

Կինն ապագայի համար անհանգստանում է մինչև ամուսնանալը, տղամարդը ապագայի համար չի անհանգստանում, քանի դեռ չի ամուսնացել:

Կոկո Շանել (1883 - 1971) , ֆրանսիացի մոդելյոր

*****

Կինը ցանկացած միլիարդատեր տղամարդու կարող է միլիոնատեր դարձնել:

Չարլզ Սպենսեր Չապլին (1889 - 1977) , անգլիացի կինոդերասան

*****

Կանայք դժվարությամբ են կարիերա անում, չէ՞ որ նրանք իրենց առաջ մղող կին չունեն:

Յանինա Ուպոխորսկայա (1914 - 1981) , լեհ նկարիչ

*****

Երբ տղամարդը կնոջն իր կինն է դարձնում, դա նրա նկատմամբ դրսևորած ամենամեծ հաճոյախոսությունն է, որը սովորաբար ամենավերջինն է դառնում:

Էլեն Ռոուլենդ (1875 - 1950) , ամերիկացի լրագրող

*****

Կինը չի կարող իր ամուսնու համար լավ կին լինել, եթե ունակ չէ իր ամուսնու ընկերը լինել:

Թոմաս Փեյն (1737 - 1809) , անգլոամերիկյան գրող

*****

Նախկինում կանայք կրծքով երեխային էին կերակրում, իսկ հիմա՝ կինոպրոդյուսերներին:

Ժան Կոկտո (1889 - 1963) , ֆրանսիացի գրող

*****

Ինչո՞ւ է կինը տասը տարի ջանում փոխել ամուսնու սովորությունները, իսկ հետո տրտնջում է, թե նա այն տղամարդը չէ, որի հետ ինքն ամուսնացել էր:

Բարբարա Սթրեյզանդ (1942 - ) , ամերիկացի երգչուհի

*****

Փողն ու սեքսը նույն բանն են. եթե դրանք չկան, ուրիշ բաների մասին չես էլ մտածում, եթե դրանք կան, մտածում ես ամեն ինչի մասին՝ բացի դրանցից:

Ջեյմս Բոլդուին (1924 - 1987) , ամերիկացի վիպասան, հրապարակախոս, թատերագիր

*****

Եթե մարդիկ ամուսնանային միայն այն ժամանակ, երբ սիրահարված են լինում, ապա մարդկության մեծ մասն ամուրու կարգավիճակով էր մեռնելու:

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն (1850 - 1894) , շոտլանդացի գրող

*****

Երբ տղամարդը կնոջն ասում է, թե սիրում է նրան, ամենևին այդպես չէ. նա պարզապես նրան ցանկանում է: Միակ իսկական սերն այս աշխարհում դա որդու նկատմամբ հոր տածած սերն է:

Էնզո Ֆերրարի (1898 - 1988) , իտալացի կոնստրուկտոր

*****

Ես կարողացա հրաժարվել ծանր թմրանյութերից, իսկ ինչո՞ւ պետք է սիրո հարցում բացառություն անեմ:

Ֆրեդերիկ Բերբեդեր (1965 - ) , ֆրանսիացի գրող

*****

Ովքեր ուզում են վերահսկել ծնելիությունը, իրենք արդեն հասցրել են ծնվել:

Բենի Հիլ (1924 - 1992) , անգլիացի դերասան

*****

Ձեր կնոջ հետ վարվեք այնպես, ասես նա ոչ թե ձեր, այլ ուրիշի կինն է:

Դոն Ամինադո (1888 - 1957) , ռուս բանաստեղծ-երգիծաբան

*****

Արիստոտելը պնդել է, թե կանայք տղամարդկանցից քիչ ատամ ունեն: Թեպետ նա երկու անգամ է ամուսնացել, բայց մտքով չի անցել ստուգել, թե ճի՞շտ է արդյոք իր պնդումը՝ նայելով իր կանանց բերանը:

Բերտրան Ռասսել (1872 - 1970) , անգլիացի մաթեմատիկոս

*****

Սիրեկանին ամուսին դարձնելը նույնքան դժվար է, որքան ամուսնուն սիրեկան դարձնելը:

Օնորե դը Բալզակ (1799 ժ 1850) , ֆրանսիացի գրող

*****

Սեռականությանը վերաբերող բոլոր արգելքները պետք է վերացվեն…մենք սուֆրաժիստներից (կանաց ընտրական և այլ իրավունքների համար պայքարող կանանց շարժում) սովորելու շատ բան ունենք. նույնիսկ միասեռական ամուսնության արգելքը պիտի վերացվի:

Վլադիմիր Լենին (1870 - 1924)

*****

Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչը երբեք չեք արել:

Կոկո Շանել (1883 - 1971) , ֆրանսիացի մոդելյոր

*****

Տղամարդիկ միշտ ուզում են լինել կնոջ առաջին սերը, իսկ կանայք երազում են լինել տղամարդու վերջին սիրավեպը:

Օսկար Ուայլդ (1854 - 1900) , անգլիացի բանաստեղծ

*****

Տղամարդկանց ավելի շատ հետաքրքրում է, թե մարդիկ իրենց մասին ինչ են մտածում, իսկ կանանց՝ թե ինչ են խոսում իրենց մասին:

Թեոդոր ֆոն Հիպպել (1741 - 1796) , գերմանացի երգիծաբան գրող

*****

Աղջկան դաստիարակելը հավասարազոր է հասարակությանը դաստիարակելուն, որովհետև նա ընտանիքից է դուրս գալիս, որի հոգին կինն է:

Ժյուլ Միշել (1798 - 1874) , ֆրանսիացի պատմաբան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1998 | 0 | 0
Facebook
COMMENT.am