Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձոն դուդուկին

Նառա Թորոսյան
12:03, երկուշաբթի, 09 մարտի, 2020 թ.
Ձոն դուդուկին
     Մարտի 8-ին Եկատերինբուրգի կիրակնօրյա հայկական դպրոցում կայացավ դուդուկին նվիրված միջոցառում դպրոցի սաների մասնակցությամբ ուսուցիչ Լիպարիտ Տեր- Աբրահամյանի ղեկավարությամբ, ում սաները պարգևեցին սիրո, կարոտի պահեր կախարդական դուդուկի հնչյուններով։Նրանք կատարեցին աշուղ Շահենի, Շերամի, Խ․Ավետիսյանի, Կոմիտասի ստեղծագործություններից ու մշակումներից։Համարները ընդմիջվում էին հաղորդավարների՝ Նաիրա Թորոսյանի և Դմիտրի Մովսիսյանի՝ դուդուկի ու աշուղների մասին հետաքրքրական փաստերով։Լիպարիտի սաների կատարումները համակեցին գարնանային, հույսի, լույսի տրամադրությամբ և ունեցանք դուդուկի խոնարհման տոն՝ անգին ընծա հայրենակարոտ հայերի համար։Եկատերինբուրգի հայ համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի կողմից դպրոցի տնօրեն Արմեն Բաղդասարյանը շնորհակալագիր շնորհեց դուդուկահար Լիպարիտ Տեր- Աբրահամյանին հայրենանվեր աշխատանքին իր ինքնամոռաց նվիրումի համար։Արժանապատիվ Տեր Արիստակեսը իր օրհնության Խոսքում կարևորեց նման միջոցառումների դերը և արժևորեց Մարտի 8-ին գեղեցիկի փառաբանման ու ազգային ոգու համադրումը դուդուկի մատուցմամբ։Լիացած, հիացած ու հուզված խոստացանք հանդիպել նոր թարմ մտահղացումներով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2396 | 0 | 0
Facebook