Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Իմ ընտրությունը՝ դու ես»․ նախաձեռնությանը առաջինը արձագանքեց երգիչ Արմենչոն

ArmineAlaverdyan
Հեղինակ`
ArmineAlaverdyan
16:40, երեքշաբթի, 11 փետրվարի, 2020 թ.
«Իմ ընտրությունը՝ դու ես»․ նախաձեռնությանը առաջինը արձագանքեց երգիչ Արմենչոն
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Լոռվա մարզում մեկնարկել է «Իմ ընտրությունը՝ դու ես» բարեգործական ֆլեշմոբը, որի նպատակն է վերջ տալ մարդկային անտարբերությանը:
     Անապահով ընտանիքների երեխաները առանց ճանաչելու, սրտի կանչով կընտրեն այն մարդկանցից որևէ մեկին, ովքեր ցանկացել են իրենց «երազանքի օր» նվիրել:
     Ակցիային անմիջապես արձագանքեց լոռեցի երգիչ Արմենչոն, ով էլ հենց դրեց նման լավ նախաձեռնության սկիզբը:
     Իսահակի և Արմենչոյի հանդիպումը շատ բան կփոխի երեխայի կյանքում: Երգիչն ամեն ինչ արեց լավ օր և լավ հուշեր նվիրելու համար, իրականցվեցին Իսահակի բոլոր երազանքները:
     Այնքան թափանցիկ էին Արմենչոյի զգացողությունները, որ միայն օրինակ կարելի է վերցնել նման մարդկանցից:
     Միացե՛ք բոլորդ և մի փոքր սեր ու ջերմություն նվիրեք իսկապես դրա կարիքը ունեցող երեխաներին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1897 | 0 | 0
Facebook