Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կառուցվել է Վարդենիսի եկեղեցու զանգակատունը

21:24, ուրբաթ, 10 հունվարի, 2020 թ.
Կառուցվել է Վարդենիսի եկեղեցու զանգակատունը

Բարերար Վարդան Բուդոյանի աջակցությամբ վերականգնման վերջին փուլին է հասել Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը, որն ավելի քան 100 տարի եղել է կիսակառույց վիճակում: 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել զանգակատան օծման արարողությունը:

‹‹Զանգակատան կառուցումն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Այն մեծ պատիվ է ինձ համար, և այս քայլով ես իմ նվերն եմ մատուցում Վարդենիսի եկեղեցուն և վարդենիսցուն: Հույս ունեմ, որ կառուցված զանգակատունը մեր եկեղեցու հետ միասին կդառնա համախմբող և օրհնություն պարգևող սրբավայր››, - նշել է բարերար Վարդան Բուդոյանը:
    
    

‹‹Զանգակատան վերականգնմամբ առաջին հերթին ամբողջացվեց Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական տեսքը, ինչի համար իմ շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել բարերար Վարդան Բուդոյանին: 2020 թվականին, երբ զանգակատան օծման արարողությունն արդեն կատարված կլինի, մենք զանգերի միջոցով մարդկանց եկեղեցի կկանչենք, զանգերի ձայնը լսելով, մարդիկ կհասկանան, որ եկեղեցական արարողակարգ կա: Այսպիսով, մենք Վարդենիսում կկարողանանք մեր ժողովրդի հավատքը զորավոր դարձնել և մոտեցնել Աստծուն››, - իր խոսքում նշել է Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը:
    
    

Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1903-1910 թվականների ընթացքում: Եկեղեցու կառուցումից հետո զանգակատունը եղել է կիսակառույց վիճակում: 2020 թվականին զանգակատունը վերջնականապես պատրաստ կլինի ծառայելու Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցուն և ժողովրդին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4623 | 0 | 0
Facebook