Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ.

Հոդվածներ

Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
03:47, շաբաթ, 28 դեկտեմբերի, 2019 թ.
Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ

Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Happy New Year 2020
    
Ավարտին է մոտենում հայկական կյանքում բուռն զարգացումներով հարուստ ևս մեկ տարի` 2019 թվականը: Աննկարագրելի է հուզումնառատ այն ժամանակաընթացքը, որ ապրեցինք միասին` Հեղափոխական շրջադարձային իրադարձություններից հետո թևակոխելով տնտեսական ու արմատական վերափոխումների` տնտեսական հեղափոխության նոր փուլ: Այս կարճ ժամանակահատվածում ո՛չ է ասվել կոռուպցիային` արձանագրելով դրական տեղաշարժ ժողովրդական տնտեսության ամենատարբեր հատվածներում:
Հին տարուն հրաժեշտ ենք տալիս նշանակալի գործեր կատարած, իսկ նորին դիմավորում ենք լավագույն ակնկալիքներով:
    
     Գալիք նոր տարում ևս գիտակցում ենք, որ բավական աշխատանք ունենք առջևում, տասնամյակներով կուտակված ծանր բեռ ունենք թոթափելու: Մեզանից մեծ ջանք ու համբերություն է պահանջվում նետված մարտահրավերը դիմակայելու համար: Վստահ քայլեր կատարելու ամենակարևոր նախապայմանը ապագայի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն է: Այս առումով Նիդերլանդահայ համայնքն իր տրամադրվածությամբ, ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով մեր պետության կողքին է: Դյուրին չէ մայր ափերից հեռու ամուր պահել մեր մայրենին` կառչած մնալ հայ մշակույթին ու ավանդույթներին: Դրա հետ մեկտեղ օտարներին ներկայացնել ու քարոզել մեր բնօրրան Հայաստանը: Այս առումով Նիդերլանդներում բնակվող հայերը դրական հավասարակշռութուն են պահպանում երկրի հասարակական քաղաքական կյանքում:
     Ավելի լավ արդյունքների հասնելու համար պետք է ճանապարհ հարթել միասնական, ամուր օրակարգով: Համեստությամբ, ուղղամտությամբ, խորաթափանցությամբ ու ամրակուռ միասնությամբ պետք է մեր ուժերը համախմբենք դեպի լավ ու նպատակային գործեր: Սրան կարելի է հասնել մերժելով գոռոզամտությունը, անձնասիրությունն ու եսապաշտությունը, որոնք լավ տեղ չեն տանում: Միայն միասնությամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու հավատով ավելի բարձր կհնչեցնենք ՀԱՅ ձայնը` դարձնելով ամուր կամուրջ դեպի հոլանդական հասարակայնությունը:
    
     Նիդերլանդահայ կառույցների հայ անդամները միշտ էլ հավատարմորեն կանգնած են եղել մեր նվիրական պետության կողքին` փաստելով իրենց անսահման սերն ու նվիրվածությունը: Վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ ոգևորում, նեցուկ է դարձնում լինել նրա հետ: ՈՒստի եկեք ավելի համախումբ լինենք մեր ազգանպաստ գործերում:
    
     Նիդերլանդներում սկսվել են Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ` երբ դիմավորած կլինենք Նոր Տարին:
     Նոր՝ 2020 թվականից մեզ բաժանում է ևս մի քանի օր: Օգտվելով առիթից՝ նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, մաղթում ենք՝ բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք մեր կյանքը:
     Բոլորիդ բարեկեցություն, առատ սեղան ու կարմիր գինի: Խաղաղություն Հայոց Աշխարհին:
     Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:
    
     Շնորհավոր 2020 թվական` Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:
    
     «Նիդերլանդական Օրագիր»
    
    
«Նիդերլանդական Օրագիրը» փորձել է առանձնացրել է 2019 թվականի նիդերլանդահայ կյանքի մի քանի հիշարժան իրադարձություններ: Այս առումով կառանձնացնեինք «Նիդերլանդական օրագրի» տարևերջյան հարցազրույցը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հետ, որտեղ կարմիր թելով անցնում է հայ համայնքների ողջ տարվա ձեռքբերումներն ու առաջիկա գալիք անելիքները:
     https://www.nidoragir.com/2019/12/blog-post_25.html
     Որպես այդպիսին պետք է առանձնացնել Նիդերլանդահայ բոլոր համայնքներում կազմակերպված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում հիշատակված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները:
    
     Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում
     https://niderlandakan.livejournal.com/316177.html
    
     Հաագայում «Հին կենտրոնի գորգի» բացումը
     https://niderlandakan.livejournal.com/319488.html
    
     Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում
     https://niderlandakan.livejournal.com/327773.html
    
    
     Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերն ունեցան սեփական աղոթատեղի
     https://niderlandakan.livejournal.com/328124.html
    
     Եվրախորհրդարանի պատգամավորի այցը է Ալմելոյի հուշհամալիր
     https://niderlandakan.livejournal.com/334669.html
     Ալմելոյի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի կազմակերպած միջոցառումները:
    
     Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները Մաստրիխտում.
     Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում
     https://niderlandakan.livejournal.com/334990.html
     https://niderlandakan.livejournal.com/356443.html
     https://niderlandakan.livejournal.com/335746.html
    
     Հայաստանի մասնակցությունը Հաագայի «Դեսպանատան փառատոնին» , գինու փառատոնին
     https://niderlandakan.livejournal.com/333679.html
     https://niderlandakan.livejournal.com/353972.html6
     https://niderlandakan.livejournal.com/344430.html
     https://niderlandakan.livejournal.com/347032.html
    
     Թումանյանը թարգմանվել է հոլանդերենով
     https://niderlandakan.livejournal.com/343672.html
    
     Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը IFFR Ռոտերդամի կինոփառատոնում:
     Նիդերլանդներում ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերը:
    
     https://niderlandakan.livejournal.com/347647.html
     https://niderlandakan.livejournal.com/308810.html
    
     ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ
     https://niderlandakan.livejournal.com/351721.html
    
     Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը
     https://niderlandakan.livejournal.com/354282.html
    
     Հաագայի Աբովյան մշակութային միությունը տոնեց հիմնադրման 35-ամյակը
    
     https://niderlandakan.livejournal.com/355663.html
     https://niderlandakan.livejournal.com/357429.html
    
    
     Նիդերլանդների Թագավորությունում Հ Հ դեսպանության ֆեյսբուքյան էջի մեկ տարին
     https://www.nidoragir.com/2019/11/2019.html
    
    
    

Հղման մեջ կարող եք կարդալ նաև մի շարք կարևոր միջոցառումների մասին
     https://www.nidoragir.com/2019/12/blog-post_27.html
     https://niderlandakan.livejournal.com/359172.html

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1110 | 0 | 0
Facebook