Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ
03:47, cumartesi, 28 aralık, 2019
Նոր Տարին` նոր երկիր կերտելու գիտակցությամբ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ Happy New Year 2020 Ավարտին է մոտենում հայկական կյանքում բուռն զարգացումներով հարուստ ևս մեկ տարի` 2019 թվականը: Աննկարագրելի է հուզումնառատ այն ժամանակաընթացքը, որ ապրեցինք միասին` Հեղափոխական շրջադարձային իրադարձություններից հետո թևակոխելով տնտեսական ու արմատական վերափոխումների` տնտեսական հեղափոխության նոր փուլ: Այս կարճ ժամանակահատվածում ո՛չ է ասվել կոռուպցիային` արձանագրելով դրական տեղաշարժ ժողովրդական տնտեսության ամենատարբեր հատվածներում: Հին տարուն հրաժեշտ ենք տալիս նշանակալի գործեր կատարած, իսկ նորին դիմավորում ենք լավագույն ակնկալիքներով: Գալիք նոր տարում ևս գիտակցում ենք, որ բավական աշխատանք ունենք առջևում, տասնամյակներով կուտակված ծանր բեռ ունենք թոթափելու: Մեզանից մեծ ջանք ու համբերություն է պահանջվում նետված մարտահրավերը դիմակայելու համար: Վստահ քայլեր կատարելու ամենակարևոր նախապայմանը ապագայի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունն է: Այս առումով Նիդերլանդահայ համայնքն իր տրամադրվածությամբ, ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով մեր պետության կողքին է: Դյուրին չէ մայր ափերից հեռու ամուր պահել մեր մայրենին` կառչած մնալ հայ մշակույթին ու ավանդույթներին: Դրա հետ մեկտեղ օտարներին ներկայացնել ու քարոզել մեր բնօրրան Հայաստանը: Այս առումով Նիդերլանդներում բնակվող հայերը դրական հավասարակշռութուն են պահպանում երկրի հասարակական քաղաքական կյանքում: Ավելի լավ արդյունքների հասնելու համար պետք է ճանապարհ հարթել միասնական, ամուր օրակարգով: Համեստությամբ, ուղղամտությամբ, խորաթափանցությամբ ու ամրակուռ միասնությամբ պետք է մեր ուժերը համախմբենք դեպի լավ ու նպատակային գործեր: Սրան կարելի է հասնել մերժելով գոռոզամտությունը, անձնասիրությունն ու եսապաշտությունը, որոնք լավ տեղ չեն տանում: Միայն միասնությամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու հավատով ավելի բարձր կհնչեցնենք ՀԱՅ ձայնը` դարձնելով ամուր կամուրջ դեպի հոլանդական հասարակայնությունը: Նիդերլանդահայ կառույցների հայ անդամները միշտ էլ հավատարմորեն կանգնած են եղել մեր նվիրական պետության կողքին` փաստելով իրենց անսահման սերն ու նվիրվածությունը: Վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ ոգևորում, նեցուկ է դարձնում լինել նրա հետ: ՈՒստի եկեք ավելի համախումբ լինենք մեր ազգանպաստ գործերում: Նիդերլանդներում սկսվել են Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ` երբ դիմավորած կլինենք Նոր Տարին: Նոր՝ 2020 թվականից մեզ բաժանում է ևս մի քանի օր: Օգտվելով առիթից՝ նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը, մաղթում ենք՝ բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք մեր կյանքը: Բոլորիդ բարեկեցություն, առատ սեղան ու կարմիր գինի: Խաղաղություն Հայոց Աշխարհին: Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր: Շնորհավոր 2020 թվական` Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: «Նիդերլանդական Օրագիր» «Նիդերլանդական Օրագիրը» փորձել է առանձնացրել է 2019 թվականի նիդերլանդահայ կյանքի մի քանի հիշարժան իրադարձություններ: Այս առումով կառանձնացնեինք «Նիդերլանդական օրագրի» տարևերջյան հարցազրույցը Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հետ, որտեղ կարմիր թելով անցնում է հայ համայնքների ողջ տարվա ձեռքբերումներն ու առաջիկա գալիք անելիքները: https://www.nidoragir.com/2019/12/blog-post_25.html Որպես այդպիսին պետք է առանձնացնել Նիդերլանդահայ բոլոր համայնքներում կազմակերպված` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում հիշատակված հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Մայրենի լեզվի տոնը` Նայմեխենի Վան դպրոցում https://niderlandakan.livejournal.com/316177.html Հաագայում «Հին կենտրոնի գորգի» բացումը https://niderlandakan.livejournal.com/319488.html Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները Ամստերդամի Begijnhofkapel եկեղեցում https://niderlandakan.livejournal.com/327773.html Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերն ունեցան սեփական աղոթատեղի https://niderlandakan.livejournal.com/328124.html Եվրախորհրդարանի պատգամավորի այցը է Ալմելոյի հուշհամալիր https://niderlandakan.livejournal.com/334669.html Ալմելոյի «Սբ. Մեսրոպ Մաշտոց» հայկական կիրակնօրյա դպրոցի կազմակերպած միջոցառումները: Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումները Մաստրիխտում. Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում https://niderlandakan.livejournal.com/334990.html https://niderlandakan.livejournal.com/356443.html https://niderlandakan.livejournal.com/335746.html Հայաստանի մասնակցությունը Հաագայի «Դեսպանատան փառատոնին» , գինու փառատոնին https://niderlandakan.livejournal.com/333679.html https://niderlandakan.livejournal.com/353972.html6 https://niderlandakan.livejournal.com/344430.html https://niderlandakan.livejournal.com/347032.html Թումանյանը թարգմանվել է հոլանդերենով https://niderlandakan.livejournal.com/343672.html Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը IFFR Ռոտերդամի կինոփառատոնում: Նիդերլանդներում ցուցադրվել է Փարաջանովի «Նռան գույնը» և այլ ֆիլմերը: https://niderlandakan.livejournal.com/347647.html https://niderlandakan.livejournal.com/308810.html ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ը «ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ» ԱՄՍՏԵՐԴԱՄՈՒՄ https://niderlandakan.livejournal.com/351721.html Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը https://niderlandakan.livejournal.com/354282.html Հաագայի Աբովյան մշակութային միությունը տոնեց հիմնադրման 35-ամյակը https://niderlandakan.livejournal.com/355663.html https://niderlandakan.livejournal.com/357429.html Նիդերլանդների Թագավորությունում Հ Հ դեսպանության ֆեյսբուքյան էջի մեկ տարին https://www.nidoragir.com/2019/11/2019.html Հղման մեջ կարող եք կարդալ նաև մի շարք կարևոր միջոցառումների մասին |
Kaynak: Նիդերլանդական օրագիր
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4312 | 0 | 1 | 0