Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք. Լիլիթ Հովակիմյան

23:16, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք. Լիլիթ Հովակիմյան

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Լիլիթ Հովակիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք

Հոկտեմբերի 26-ին, Վանաձորում, քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ բաժանումներ, որոնք կարող են լինել կործանարար:


     Բաժանաում 1. Դեռևս 2018-ի աշնան սկզբին, դերասան և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական հավաքի ժամանակ հայտարարություն արեց, որով մեր հասարակությունը բաժանեց երկու մասի՝ սևերի և սպիտակների: Դերասանը սպիտակ ասելով նկատի ուներ հեղափոխականներին, և սև ասելով՝ հակահեղափոխականներին:
     Սևերի ու սպիտակների թեման դրանով դարձավ հարյուր հազարավոր անձերի խոսակցության առարկա և մինչև այսօր մնում է արդիական, հայ հասարակությանը բաժանելով 2 մասի:


     Բաժանում 2. Նույն 2018-ի աշնան սկզբին, քաղաքապետարանի ընտրությունների հանրահավաքներից մեկի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոչ մի մուկ և Ոչ մի ձուկ չի պլաստալու» ասելով հրապարակավ հրահանգեց ՀՀ ուժային կառույցներին. «բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին»: Վարչապետն այսպիսով հանցագործի և ավազակի պիտակ փակցրեց, բոլոր նախկին և ներկա բարձրաստիճան անձանց և նրանց թիկնապահներին:


     Բաժանում 3. Սույն թվականի՝ 2019-ի հուլիս ամսին, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող դատավարոթյան նիստերից մեկի ընթացքում, ինչ-որ լրատվամիջոցներ տեսանկարահանեցին, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պիցա ուտում: Այնուհետև այդ տեսանյութերը լայն տարածում գտան համացանցում, Քոչարյանի աջկիցներին որակելով որպես «պիցա ուտողներ»: Այնուհետև «պիցա ուտող» -ը դարձավ որպես «թևավոր խոսք» և մինչև այսօր, ցանկացած անձի, որը համաձայն չէ Հայաստանում գործող ներկա իշխաանության այս կամ այն որոշման կամ քայլի դեմ, այլ անձերի կողմից կարող է պիտակավորվել որպես «պիցա ուտող»:


     Բաժանում 4. Հայաստանցի-ղարաբաղցի (արցախցի) բաժանումը թերևս ամենահին և նաև ամենավտանգավոր և ազգակործան արհեստական բաժանումներից մեկն է, որը վտանգի է ենթարկում Արցախ-Հայաստանի միասնականությունը: Հայաստանում, վերջին 1 տարվա ընթացքում, թե Նիկոլ Փաշինյանին սատարող անհատների, թե «Սասնա ծռեր» կուսակցության, թե «Եվրոպական կուսակցություն» չգրանցված կուսակցության ղեկավարների կողմից, Հայաստանի նախկին իշխանությունը և նաև ներկայիս ընդիմությունը շատ հաճախ պիտակավորվում է որպես «ղարաբաղյան կլան», «ղարաբաղցիներ» և այլ նման անուններով, արցախում բնակվողներին, որպես կիսահայ ներկայացնելով:


     Բաժանում 5. Նիկոլ Փաշինյանի «Թավշյա հեղափոխոււթյուն» -ից հետո լայնորեն պիտակավորվում են և թիրախավորվում են ընդդիմադիր լրատվամիջոցները, որի վառ ապացույցներից մեկը՝ hayeli.am լրատվակայքի գրասենյակի վրա տեղի ունեցոծ խուլիգանական հարձակումն էր: Սոցցանցերում էլ, իշխանությանը սպասարկողների կողմից պտտվում են ընդդիմադիր լրատվամիջոցներին անվանարկող «սև ցուցակ» -ներ և հայտարարություններ: Օրինակ՝ հենց այսօր՝ հոկտեմբերի 28 ին, Քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի կունենա միջոցառում. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն քարոզչամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»:

Այսքանից հետո, որի՞ն հավատանք, Նիկոլ Փաշինյանի հայտարարծի՞ն, թե՞ այն իրականությանը, որի մեջ մենք ապրում ենք: Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների ունե՞նք, Պիցայակերների և պիցա չուտողների ունե՞նք, հայաստանցու և ղարաբաղցու ունե՞նք:
     Միթե՞ սա կարելի է»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1035 | 0 | 0
Facebook
COMMENT.am