Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս մարդը բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է, ում Նիկոլի իշխանոթյունը դարձրեց կասկածյալ. Վահան Բաբայան

03:04, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.
Այս մարդը բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է, ում Նիկոլի իշխանոթյունը դարձրեց կասկածյալ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս մարդը բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է, ում Նիկոլի իշխանոթյունը դարձրեց կասկածյալ, նա ըստ մեղադրանքի տիրացել է ՍԴ լիազորություններին, պատկերացնում՞եք:

Ամբողջ կյանքը գիտությանը, բժշկությանը նվիրած մարդը այսօր դարձել է թիրախ Նիկոլի էժան խաղերում: Գոնե պատկերացնում են, որ էս մարդը իրենց մեղադրանքներից շատ միայն գիտական աշխատություններ ու մեծ ավանդ ունի աշխարհի ամենաթանկ բանի` երեխաների կյանքի փրկության վեհ գործում:

Արա Բաբլոյանի աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին:
     Նա Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։
     Բաբլոյանը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ:
     Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների:
     Մի խոսքով ափսոս, որ մեր երկիրը հասավ էս օրի շատ ափսոս»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2595 | 0 | 0
Facebook