Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այս մարդը բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն է, ում Նիկոլի իշխանոթյունը դարձրեց կասկածյալ, նա ըստ մեղադրանքի տիրացել է ՍԴ լիազորություններին, պատկերացնում՞եք:
Ամբողջ կյանքը գիտությանը, բժշկությանը նվիրած մարդը այսօր դարձել է թիրախ Նիկոլի էժան խաղերում: Գոնե պատկերացնում են, որ էս մարդը իրենց մեղադրանքներից շատ միայն գիտական աշխատություններ ու մեծ ավանդ ունի աշխարհի ամենաթանկ բանի` երեխաների կյանքի փրկության վեհ գործում:
Արա Բաբլոյանի աշխատությունները վերաբերում են մանկական վիրաբուժության, ուրոնեֆրոլոգիայի, փոխպատվաստման, անհետաձգելի վիրաբուժության հարցերին:
Նա Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։
Բաբլոյանը եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի ռեգիոնալ կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ:
Հեղինակ է 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների:
Մի խոսքով ափսոս, որ մեր երկիրը հասավ էս օրի շատ ափսոս»: