Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բրինձը` խորշոմների դեմ. կոսմետիկ բաղադրատոմս

Մհեր Մկրտչյան
22:47, հինգշաբթի, 18 ապրիլի, 2013 թ.
Բրինձը` խորշոմների դեմ. կոսմետիկ բաղադրատոմս

Դեմքի, պարանոցի, ձեռքերի խորշոմներից ու ծերացումից խուսափելու համար պարտադիր չէ վազել թանկարժեք կոսմետիկայի հետևից: Եթե հետևողականություն ցուցաբերեք, սիրելի լեդիներ, այդ հարցում ձեզ մեծ օգուտ կարող է տալ անգամ սովորական բրինձը: Պարզվում է' տնային պայմաններում պատրաստված բրինձը հիանալի օգնում է ազատվել խորշոմներից: Այն ունիվերսալ է, կօգնի ցանկացած տիպի մաշկ ունեցող կանանց. ոչ միայն կօգնի ազատվել խորշոմներից, այլ նաեւ կփափկեցնի ու կսնուցի մաշկը:


    

Եռացրած ջրի մեջ լցրեք բրնձի ալյուր եւ դրանից երկու անգամ ավել բրնձի թեփ. խառնեք՝ ստանալով միասեռ զանգված: Դիմակը քսեք այն հատվածներին, որտեղ անհրաժեշտություն կա, թողեք 15 րոպե եւ լվացրեք գոլ ջրով: Պարբերաբար կրկնեք գործընթացը եւ արդյունքը շատ շուտ կերեւա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6302 | 0 | 0
Facebook