Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գրիգոր Տաթևացին` սեփական ազգին կեղեքող քահանայապետերի մասին

21:14, չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.
Գրիգոր Տաթևացին` սեփական ազգին կեղեքող քահանայապետերի մասին

Օտար բոլոր զավթիչների տիրապետության ժամանակաշրջանում հայ աշխատավոր ժողովուրդը, բացի այդ տիրապետողների սահմանած պետական ու կալվածատիրական հարկերից, վճարել է նաև եկեղեցական տուրքեր` «հայրապետական հասք և տուրք», «եպիսկոպոսական կամ առաջնորդական հասք ևտուրք», «քահանայական հասք և տուրք», «մյուռոնի բաժանման տուրք», «քառասնիկ», «աթոռամաս», «կնքադրամ» «պտղի տուրք», «սրբադրամ», «տերունական մատաղ», «կողոպուտք» (եպիսկոպոսական հանդերձի համար տրվող տուրք), «խոստովանադրամ», «հաղորդության դրամ», «հոգեբաժին»: Այսքանը կարծես քիչ է եղել, կեղեքված հայը եկեղեցուն նաև զանազան տուգանքներ է վճարել (չհաս ամուսնության և այլ առիթներով): Եկեղեցական հասույթի աղբյուր է դարձել նույնիսկ բանադրանքը կամ բանադրանքի սպառնալիքը:

«Այժմու քահանայապետերը, - գրել է Հայ առաքելական եկեղեցու վարդապետ, փիլիսոփա, րաբունապետ Գրիգոր Տաթևացին իր «Քարոզգրքում», - պատճառաբանելով բանադրանքը, մերկացնում են իրենց ժողովրդին»:

Հոգևոր հոտից անձամբ իրենց համար տուրքեր հավաքելու նպատակով, դարձյալ Գրիգոր Տաթևացու պատկերավոր վկայությամբ, հոգևոր հայրերը «տարին մեկ անգամ շրջում են վիճակներում (համայնքներում) և իրենց քսակները լցնում են արծաթով, գազանի նման մարդկանց պատառոտում են, և ապա փախչում են իրենց որջերը և ամենևինի չեն հոգում իրենց ոչխարներին»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1792 | 0 | 0
Facebook
COMMENT.am