Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հուշարձանների պահպանության օրը

17:19, հինգշաբթի, 18 ապրիլի, 2013 թ.
Հուշարձանների պահպանության օրը

Այսօր հուշարձանների պահպանության օրն է: Հաճախ մենք չենք գնահատում ու բավարար չափով հոգ չենք տանում հուշարձանների մասին, քանի որ չենք հասկանում, թե ինչ մեծ արժեք ու նշանակություն ունեն դրանք: Մենք, ցավոք, չենք կարող շփվել ու մոտիկից ճանաչել մեր այն մեծերին, որոնք այսօր չկան, սակայն նրանց հուշարձանների շնորհիվ մենք կարողանում ենք մեզ ավելի մոտ զգալ ու ավելի խորությամբ ճանաչել նրանց:

Վ. Վաղարշյանի անվան հ.80 հիմնական դպրոցում այսօր կայացավ հուշարձանների պահպանության օրվան նվիրված միջոցառումը, որը թեև փոքրիկ էր, բայց շատ խոր իմաստ ունեցավ և աշակերտների համար ուսուցողական եղավ:

Դպրոցի բակում է գտնվում մեծն դերասան Վ. Վաղարշյանի արձանը, որը քանդակել է տաղանդաշատ քանդակագործ Հայկազ Մուրադյանը: Թեև վերջինս հեռացել է կյանքից, սակայն ապրում է իր թողած ստեղծագործությունների մեջ: Այսօր դպրոցում ներկա էին նրա որդին ու թոռնիկը: Դպրոցի տնօրենն ու հյուրերը ասացին աշակերտներին իրենց սրտի խոսքը, բացատրեցին, թե ի՜նչ մեծ նշանակություն ունեն մեզ համար հուշարձանները: Աշակերտները հասկացան դրանց դերը մեր կյանքում և թե ինչ մեծ ուշադրություն պիտի դարձնեն դրանց: Երեխաները գարնան քնքուշ ծաղիկներով շրջապատեցին հուշարձանը: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Վ. Վաղարշյանին և հուշարձանի հեղինակ Հայկազ Մուրադյանին:

Կոչ եմ անում բոլորին պահպանե՛լ ու սիրե՛լ մեր հրաշալի հուշարձանները, գիտակցել դրանց արժեքը և ոչ մի դեպքում չաղտոտել դրանք:

Հուշարձանների մեջ է մեր պատմությունը…


    

9ա դասարանի աշակերտուհի

Այդինյան Լուսինե

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8043 | 2 | 0
Facebook