Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արևի նման նայենք աշխարհին

12:46, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2013 թ.

Մանկավարժ մոր առաքինի կերպարն էր արդյոք ոգեշնչել զգայուն աղջնակին ընտրել կյանքի հենց այս ճանապարհը, թե աշխարհ էր եկել պարզապես մանկավարժի բնատուր օժտվածությամբ ու առաքելությամբ…

40 տարի առաջ Ռիտա Արսենյանը առաջին քայլերն արեց այս լուսավոր ճանապարհին ու միանգամից հասկացավ, որ չի սխալվել: Ավելին` շատ կարճ ժամանակում իր սաների սիրով ու ջերմությամբ զորացած ուսուցչին պիտի վստահվեր դպրոցի տնօրենի այնքան պատասխանատու պաշտոնը: Հմուտ մանկավարժը այնուհետև պիտի ապացուցեր, որ իր հանդեպ ունեցած մեծ վստահությունն այլևս արդարացված է:

«Արևի նման աշխարհին նայող» մանկասեր ուսուցիչն ու արժանապատիվ տնօրենը պիտի ապրեր` անընդհատ լույս ու ջերմություն սփռելով իր սաների և կոլեկտիվի ճանապարհին: …Ժողովուրդն ասում է` ինչ ցանես, այն էլ կհնձես…

….Այսօր լրանում է Ռիտա Արսենյանի մանկավարժության 40-ամյակը և տնօրինության 15-ամյակը: Նրա սփռած լույսն ու ջերմությունը իրենց հոգիներում ամբարած` շրջանավարտ աշակերտները վաղ առավոտյան շտապել էին «խոստովանության» …:

…Ու դպրոցական անցյալի տաք ու ջերմ հուշերից շիկացել էին պատերը այն դասասենյակի, ուր հանդիպել էին պաշտելի ուսուցիչն ու երախտապարտ աշակերտները:

«Եկել ենք` Ձեր պարգևած արևներից գոնե մի շող Ձեզ վերադարձնելու» , - ասում էին նրանց արտասվախառն աչքերը…


    

Սիրով`

Վ. Վաղարշյանի անվան հ.80 հիմնական դպրոցի աշխատակազմ


    

Ինգա Գրիգորյան 1996 թ. շրջանավարտ

Սեդա Սիմոնյան 1996 թ. շրջանավարտ

Տիգրան Ումրշատյան 1996 թ. շրջանավարտ

Իվետա Տոնոյան 1998թ. շրջանավարտ

Արման Անտոնյան 1998 թ. շրջանավարտ

Լևոն Ելոյան 1998 թ. շրջանավարտ

Մարիաննա Գրիգորյան 1998 թ. շրջանավարտ

Աննա Բեգլարյան 1998 թ. շրջանավարտ

Ելենա Բարսեղյան 1998 թ. շրջանավարտ

Տաթևիկ Հարությունյան 1998թ. շրջանավարտ

Տաթև Մխիթարյան 2002թ. շրջանավարտ

Վահագն Գրիգորյան 2003թ. շրջանավարտ

Տիգրան Պալյան 2011թ. շրջանավարտ

Հրաչ Թումանյան 2011թ. շրջանավարտ

Գոռ Սիմոնյան 2011թ. շրջանավարտ

Ասյա Մելիքյան 2011թ. շրջանավարտ

Ռուզաննա Մինասյան 2011թ. շրջանավարտ

Թամարա Հարությունյան 2011թ. շրջանավարտ

Սուքասյան Հռիփսիմե 2011թ. շրջանավարտ

….

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5785 | 0 | 0
Facebook