Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց պատմության հիմնահարցերը աշակերտների աչքերով

23:09, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Հայոց պատմության հիմնահարցերը աշակերտների աչքերով
    
2013թ. Ապրիլի 7-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կայացավ աշակերտական զեկուցումների ընթերցումներ կազմակերպված ԳՊՄԻ Պատմաբանասիրական ֆակուլտետի պատմության ամբիոնի կողմից: Աշակերտական գիտաժողովին, որը կրում էր «Հայոց պատմության հիմնահարցերը աշակերտների աչքերով խորագիրը» իրենց մասնակցությունը բերեցին 11 դպրոցների շուրջ երեք տասնյակ ավագ դասարանցիներ:
     Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին երեք սեկցիաներով «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր», «Հայաստանի առաջին հանրապետություն», «Արցախյան շարժում»:
Աշակերտական գիտաժողովին մասնակցեցին Գյումրու N3 ավագ դպրոցի երեք աշակերտներ, որոնք իրենց զեկուցումները ներկայացրեցին «Հայոց ցեղասպանության հիմնահարցեր» սեկցիայի ընթերցումներին

    
  • Մուրադյան Նարեկ /X դասարան/ զեկուցման թեման էր «Պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը և Արևմտահայությունը»:
  • Կարապետյան Ջուլիետա /XI դասարան/ զեկուցման թեման էր «Հայոց ցեղասպանությունը օտարերկրացիների աչքերով»:
  • Միլիտոսյան Արտակ /XI դասարան/ զեկուցման թեման էր «Ցեղասպանությունը թուրք պատմաբանի աչքերով»:
Զեկուցումներն շարժեցին ունկնդիրների հետաքրքրությունը, տեղիք տվեցին բուռն հարցուպատասխանի և քննարկումների: Որպես ամփոփում ԳՊՄԻ պատմության ամբիոնի ղեկավար տիկ. Ելենա Վարդանյանը նշեց, որ լավագույն աշխատանքները կխրախուսվեն, իսկ նրանց հեղինակները կհրավիրվեն մասնակցելու նաև ուսանողական գիտական նստաշրջանին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4060 | 1 | 0
Facebook