Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբեն անվան ծագման մասին ու Ռուբենների բնութագիրը

19:05, երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ.
Ռուբեն անվան ծագման մասին ու Ռուբենների բնութագիրը

Ռուբեն անունը հրեական ծագում ունի. եբրայերեն «Ռեուվեն» բառը «տեսե'ք, տղա' է» նշանակում:

Հինկտակարանային Ռուբենը Հակոբի առաջին տղան է, որը հետագայում դառնալու է Իսրայելի տասներկու ցեղերից մեկի հիմնադիրը: Մինչև 17-րդ դարը Ռուբեն անունը բացառապես հրեաներին տրվող անուն է եղել: 17-րդ դարից սկսած անգլիական ու ամերիկյան պուրիտանները (մաքուրներ) սկսում են այս անունը գործածել, և հենց այդ ժամանակներից էլ հիմնականում անգլախոս երկրներում տարածվում է այն: Ռուբեն անունը շատ է տարածված նաև Հոլանդիայում ու որոշ չափով նաև Ֆրանսիայում: Աստվածաշնչական Ռուբենի մայրը եղել է Լեան` Հակոբի չսիրած կինը: Ռուբենը զրկվում է ավագության իր իրավունքից՝ իր հոր կանանցից մեկի հետ կենակցելու համար: Բայց դա չի խանգարում, որ նա լինի իր խորթ եղբայրներ Հովսեփի և Բենյամինի խիզախ պաշտպանը:

Հին կտակարանը Ռուբենին համարել է մեղմ, արդարամիտ, բայց նաև անժուժկալ ու նաև խորամանկ մարդ: Այս որակներն էլ պայմանավորում են բոլոր Ռուբենների ընդհանուր վարքագիծը: Ռուբենները թեպետ խելացի են և խորամանկ, բայց մեծ հավակնություններ չունեն: Ռուբենների հետ հեշտ է շփվելը, որովհետև նրանք օժտված են այլոց հետ հաղորդակցվելու, մտերմանալու շնորհով:

Մասնագիտական կյանքում նրանք իրենց գործընկերների մեջ աչքի են ընկնում աշխատանքի յուրօրինակ մեթոդներով ու լրջմտությամբ ու իրենց կատարածի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով: Ռուբենները սիրում են ուրիշներին փոխանցել իրենց գիտելիքները, հմտություններն ու փորձը:

Նրանք երազում են ունենալ այնպիսի կին, որը դավանում է իրենց դավանած արժեքներն ու սկզբունքները: Նրանք կրքոտ ամուսիններ կդառնան և իրենց կյանքում առաջնայինը ընտանիքը կհամարեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
10294 | 0 | 0
Facebook