Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Զվարճապատում

19:28, երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ.
Զվարճապատում

Որպեսզի բոլորի համար հասկանալի լինի այս զվարճապատման մեջ ամփոփված հումորը, տեղեկացնեմ, որ հատկապես անգլախոս երկրներում պետքարանը WC է անվանվում: Սա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե երկու սկզբնատառերի սխալ մեկնաբանությունն ինչպես կարող է հանգեցնել սխալ պատասխանների:

Անգլիացիների մի ընտանիք գալիս է արձակուրդները Գերմանիայում անցկացնելու, և զբոսանքներից մեկի ժամանակ ընտանիքի անդամները մի համեստ տուն են նկատում, որը, նրանց բոլորի համոզմամբ, շատ հարմար կլիներ ամառային արձակուրդների համար:

Տեղեկանալով, որ տանտերը բողոքական քահանա է, նրանք խնդրում են նրա համաձայնությունը՝ ծանոթանալու տան ներքին հարմարություններին: Տանտերը համաձայնում է: Տան հարմարությունները ևս նրանց դուր են գալիս, և նրանք տանտիրոջ հետ պայմանագիր են կնքում հաջորդ հանգստյան սեզոնում այն վարձակալելու մասին:

Վերադառնալով Անգլիա՝ ընտանիքն սկսում է քննարկել վարձակալած բնակարանը: Ընտանիքի բարեկամներից մեկը, որը նրանց ուղեկցել էր Գերմանիայում, հանկարծ հիշում է, որ իրենցից ոչ մեկը չի տեսել այդ տան WC-ն: Դա, բնականաբար, մտահոգում է ընտանիքի անդամներին, և նրանք տանտիրոջը նամակ են գրում, որպեսզի անհրաժեշտ տեղեկություններ ստանան տան այդ կարևոր բաղադրիչի մասին: Նամակն այսպես է շարադրված լինում.

«Սիրելի պաստոր, ես առաջիկա ամռան համար ձեր տունը վարձկալած ընտանիքի անդամներից մեկն եմ: Մեզնից ոչ մեկը չի հիշում, թե տունն ունե՞ր մի փոքրիկ հարմարություն, որը, մեր կարծիքով, շատ կարևոր է: Շատ երախտապարտ կլինեմ, եթե դուք մեզ տեղեկացնեք, թե տան որ մասում է գտնվում WC-ն: Խորին հարգանքով՝ Ջոն Ուալթոն»:

Բողոքական քահանան նամակին հետևյալն է պատասխանում.

«Ես ստացա ձեր նամակը և ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այն վայրը, որի համար դուք մտավախություն ունեք, տնից 12 կիլոմետր հեռու է: Այնտեղ հասնելը շատ հեշտ է: Բայց եթե դուք այնտեղ հաճախակի այցելելու սովորություն ունեք, լավ կլինի, որ ձեզ հետ ուտելիք վերցնեք, որպեսզի կարողանաք այնտեղ ամբողջ օրը մնալ:

Ոմանք այնտեղ ոտքով են գնում, ոմանք՝ հեծանիվով: Ցավով պետք է ասեմ, որ այնտեղ գնալու այլ համարժեք փոխադրամիջոց չկա: Այնտեղ կա օդորակիչ՝ շատ մարդ հավաքվելու դեպքում անհարմարությունից խույս տալու համար: Այն ունի 400 նստատեղ և 100 տեղ էլ կանգնողների համար: Նստատեղերը թավշապատ են, և խորհուրդ եմ տալիս այնտեղ շուտ գնալ, եթե ուզում եք նստատեղ ունենալ: Երեխաները նստում են չափահասների կողքին, և բոլոր միաձայն երգում են: Ներս մտնելիս՝ յուրաքանչյուրին թղթի մեկական թերթոն են տալիս, և այդ թերթոնը ծառայում է ամբողջ շաբաթվա համար: Թերթոնըթ բաժանելուց հետո եկածը կարող է օգտվել իր կողքինի թթերթոնից:

Արտաքին մասում գտնվողների համար կան ձայնի ուժեղացուցիչներ այն մարդկանց համար, որոնք չեն լսում, թե ինչ է կատարվում ներսում: Սեանսի ընթացքում ամբողջ հավաքվածը շրջանի աղքատ երեխաների օգնությանն է տրամադրվում:

Պատուհաններն այնպես են պատրաստված, որ դրսում գտնվողները տեսնեն, թե ինչ է կատարվում ներսում: Պրոֆեսիոնալ լուսանկարիչները շրջանային թերթերի համար լուսանկարներ են անում, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ճանաչել շատ մարդկային այս պարտականությունը կամ անհրաժեշտությունը կատարող անձանց»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1265 | 0 | 0
Facebook