Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Մուսուլմանների և նրանց հպատակ քրիստոնյաների փոխհարաբերությունները կարգավորող առաջին փաստաթուղթը

21:59, ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ.
Մուսուլմանների և նրանց հպատակ քրիստոնյաների փոխհարաբերությունները կարգավորող առաջին փաստաթուղթը

Արևելյան քրիստոնյաների պատմությունը մահմեդականների լծի տակ սկսվում է իսլամի ի հայտ գալուց սկսած: Արաբական թերակղզու հարավում գտնվող Նեջրան երկրամասում ապրող քրիստոնյաներին հնազանդեցրած Մուհամմեդ մարգարեն նրանց հետ, չզարմանաք, պայմանագիր է կնքել:

Ըստ այդ պայմանագրի՝ Նեջրանի քրիստոնյաները պարտավորվել են մուսուլմաններին տալ հազար խուլլե (յափնջատիպ վերարկու), երեսուն ձի, երեսուն ուղտ, ցանկացած տեսակի երեսուն զենք, որոնցով նրանք կռվել են մուսուլմանների դեմ: Նրանք պարտավորվում են պայմանագրում նշվածն ամբողջովին ներկայացնել, որպեսզի նրանց եկեղեցիները չքանդվեն, հոգևորականները չվտարվեն, ու իրենք էլ կարողանան իրենց կրոնն ազատ դավանել, քանի դեռ առիթ չեն տվել

Իսկ Օմար խալիֆն (634 – 644 թթ.) այդ քրիստոնյաներին վտարում է Արաբական թերակղզուց, բայց նրանց թույլ է տալիս տանել իրենց ամբողջ գույքը, ավելին` հրամայում է նվաճված երկրամասերում նրանց այնքան հող տալ, որքան ունեցել են իրենց հայրենիքում: Գրավելով Երուսաղեմը, նա քաղաքի բնակիչների հետ պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է հարգել քրիստոնյաների ազատությունը, նրանց կրոնը, թույլ չտալ, որ ոտնձգություն կատարվի նրանց գույքի, եկեղեցիների ու մենաստանների նկատմամբ: Սիրիան գրավելուց հետո տեղացի քրիստոնյաների հետ ևս պայմանագիրն է կնքում: Պայմանագիրը տեքստը կազմում են իրենք` քրիստոնյաները, որն հաստատելուց առաջ Օմարն ընդամենը մեկ հավելում է կատարում: Այս պայմանագիրը հետաքրքրական է նրանով, որ մուսուլմանների ու քրիստոնյաների հետագա հարաբերությունների հիմքը, անկյունաքարն է դարձել: Ահա թե ինչու արժե այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ:

«Այս է գիրը Աբդուլլահ Օմարին` ուղղահավատների հրամանատարին, (այս ու այս) քաղաքների քրիստոնյաներից

«Երբ դուք եկաք մեզ վրա, մենք ձեզանից «աման (պաշտպանություն, ողորմածությունխնդրեցինք մեզ համար, մեր ընտանիքների և մեր հավատակիցների համար: Մենք պարտավորվում ենք ո՛չ մեր քաղաքներում և ո՛չ էլ դրանց շրջակայքում չկառուցել վանքեր, եկեղեցիներ, մատուռներ ու ճգնավորական կացարաններ. դրանցից քանդվածները մենք չենք վերականգնի, ոչ էլ կվերանորոգենք այնպիսիները, որոնք մահմեդականների թաղերում են գտնվում: Մենք չենք արգելի, որ մուսուլմանները` լինի ցերեկով, թե գիշերը, մտնեն մեր եկեղեցիները. մենք լայնորեն կբացենք եկեղեցիների դռները անցորդների և ճանապարհորդների համար, մենք մեր տներում կհուրընկալենք և երեք օր կկերակրենք անցորդ մուսուլմաններին: Մենք մեր տներում և եկեղեցիներում չենք թաքցնի լրտեսներին և մուսուլմաններից չենք կոծկի խաբեությունները: Մենք մեր երեխաներին Ղուրանը չենք ուսուցանի, չենք բարձրաձայնի մեր անհավատությունը, ոչ էլ որևէ մեկին դեպի անհավատություն կկանչենք: Մենք մեր բարեկամներից ոչ մեկին չենք արգելի իսլամ ընդունել, եթե նրանք կկամենան այդ: Մենք պարտավորվում ենք հարգանք մատուցել մուսուլմաններին, և երբ նրանք կկամենան նստել` մեր նստած տեղից վեր կենալ և կանգնել նրանց առջև: Մենք մեր հագուկապով նրանց չենք փորձի նմանվել, մեր կապած գոտին ու մեր գլխի փաթթոցն ուրիշ կլինի, մեր մազերը նրանց նման չենք սանրի, ոչ էլ նրանց ոտնամաններին նմանվող ոտնաման կհագնենք: Մենք չենք գործածի նրանց այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «սալամ ալեքյում» -ը, «մարխաբա» -ն, «խադրետիկ» -ը, ոչ էլ մեր անվանը կհավելենք նրանց պատվանունները: Մենք թամբած կենդանու չենք հեծնի, ոչ էլ սուր կամ մի որևէ այլ զենք կկրենք կամ կգործածենք: Մենք մեր կնիքների վրա արաբերեն գիր չենք գործածի ու հարբեցնող ըմպելիքներ չենք վաճառի:

Մենք պարտավորվում ենք ածիլել մեր գլխի առջևի մասը, մեր եկեղեցիների վրա խաչեր չցուցադրել, այդ խաչերով ու սուրբ գրքով չանցնել մուսուլմանների փողոցներով կամ շուկաներով: Պարտավորվում ենք մեր եկեղեցիներում կոչնակները շատ թույլ զարկել, եկեղեցիներում բարձրաձայն չաղոթել մուսուլմանների ներկայությամբ, ոչ էլ արմավենու ճյուղերն ու մեր կուռքերը (նկատի ունի սրբապատկերներն ու սրբերի արձանները) Ծաղկազարդին դուրս հանել: Մենք մեռել թաղելիս բարձրաձայն չենք ողբա, երբ անցնենք մուսուլմանների փողոցներով, ոչ էլ մոմեր կվառենք, ոչ էլ մեր մեռելներին մուսուլման մեռելների հարևանությամբ կթաղենք»:

Երբ այս տեքստը տալիս են Օմար խալիֆին, որպեսզի հաստատի, նա ընդամենը հետևյալն է ավելացնում.

«Մենք մուսուլմաններից ոչ մեկին չենք հարվածի»:

Նկարում` Օմար խալիֆի դամբարանը:

Արևելյան քրիստոնյաների պատմությունը մահմեդականների լծի տակ սկսվում է իսլամի ի հայտ գալուց սկսած: Արաբական թերակղզու հարավում գտնվող Նեջրան երկրամասում ապրող քրիստոնյաներին հնազանդեցրած Մուհամմեդ մարգարեն նրանց հետ, չզարմանաք, պայմանագիր է կնքել:

Ըստ այդ պայմանագրի՝ Նեջրանի քրիստոնյաները պարտավորվել են մուսուլմաններին տալ հազար խուլլե (յափնջատիպ վերարկու), երեսուն ձի, երեսուն ուղտ, ցանկացած տեսակի երեսուն զենք, որոնցով նրանք կռվել են մուսուլմանների դեմ: Նրանք պարտավորվում են պայմանագրում նշվածն ամբողջովին ներկայացնել, որպեսզի նրանց եկեղեցիները չքանդվեն, հոգևորականները չվտարվեն, ու իրենք էլ կարողանան իրենց կրոնն ազատ դավանել, քանի դեռ առիթ չեն տվել

Իսկ Օմար խալիֆն (634 – 644 թթ.) այդ քրիստոնյաներին վտարում է Արաբական թերակղզուց, բայց նրանց թույլ է տալիս տանել իրենց ամբողջ գույքը, ավելին` հրամայում է նվաճված երկրամասերում նրանց այնքան հող տալ, որքան ունեցել են իրենց հայրենիքում: Գրավելով Երուսաղեմը, նա քաղաքի բնակիչների հետ պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է հարգել քրիստոնյաների ազատությունը, նրանց կրոնը, թույլ չտալ, որ ոտնձգություն կատարվի նրանց գույքի, եկեղեցիների ու մենաստանների նկատմամբ: Սիրիան գրավելուց հետո տեղացի քրիստոնյաների հետ ևս պայմանագիրն է կնքում: Պայմանագիրը տեքստը կազմում են իրենք` քրիստոնյաները, որն հաստատելուց առաջ Օմարն ընդամենը մեկ հավելում է կատարում: Այս պայմանագիրը հետաքրքրական է նրանով, որ մուսուլմանների ու քրիստոնյաների հետագա հարաբերությունների հիմքը, անկյունաքարն է դարձել: Ահա թե ինչու արժե այդ պայմանագրի տեքստին ծանոթանալ:

«Այս է գիրը Աբդուլլահ Օմարին` ուղղահավատների հրամանատարին, (այս ու այս) քաղաքների քրիստոնյաներից

«Երբ դուք եկաք մեզ վրա, մենք ձեզանից «աման (պաշտպանություն, ողորմածություն)» խնդրեցինք մեզ համար, մեր ընտանիքների և մեր հավատակիցների համար: Մենք պարտավորվում ենք ո՛չ մեր քաղաքներում և ո՛չ էլ դրանց շրջակայքում չկառուցել վանքեր, եկեղեցիներ, մատուռներ ու ճգնավորական կացարաններ. դրանցից քանդվածները մենք չենք վերականգնի, ոչ էլ կվերանորոգենք այնպիսիները, որոնք մահմեդականների թաղերում են գտնվում: Մենք չենք արգելի, որ մուսուլմանները` լինի ցերեկով, թե գիշերը, մտնեն մեր եկեղեցիները. մենք լայնորեն կբացենք եկեղեցիների դռները անցորդների և ճանապարհորդների համար, մենք մեր տներում կհուրընկալենք և երեք օր կկերակրենք անցորդ մուսուլմաններին: Մենք մեր տներում և եկեղեցիներում չենք թաքցնի լրտեսներին և մուսուլմաններից չենք կոծկի խաբեությունները: Մենք մեր երեխաներին Ղուրանը չենք ուսուցանի, չենք բարձրաձայնի մեր անհավատությունը, ոչ էլ որևէ մեկին դեպի անհավատություն կկանչենք: Մենք մեր բարեկամներից ոչ մեկին չենք արգելի իսլամ ընդունել, եթե նրանք կկամենան այդ: Մենք պարտավորվում ենք հարգանք մատուցել մուսուլմաններին, և երբ նրանք կկամենան նստել` մեր նստած տեղից վեր կենալ և կանգնել նրանց առջև: Մենք մեր հագուկապով նրանց չենք փորձի նմանվել, մեր կապած գոտին ու մեր գլխի փաթթոցն ուրիշ կլինի, մեր մազերը նրանց նման չենք սանրի, ոչ էլ նրանց ոտնամաններին նմանվող ոտնաման կհագնենք: Մենք չենք գործածի նրանց այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «սալամ ալեքյում» -ը, «մարխաբա» -ն, «խադրետիկ» -ը, ոչ էլ մեր անվանը կհավելենք նրանց պատվանունները: Մենք թամբած կենդանու չենք հեծնի, ոչ էլ սուր կամ մի որևէ այլ զենք կկրենք կամ կգործածենք: Մենք մեր կնիքների վրա արաբերեն գիր չենք գործածի ու հարբեցնող ըմպելիքներ չենք վաճառի:

Մենք պարտավորվում ենք ածիլել մեր գլխի առջևի մասը, մեր եկեղեցիների վրա խաչեր չցուցադրել, այդ խաչերով ու սուրբ գրքով չանցնել մուսուլմանների փողոցներով կամ շուկաներով: Պարտավորվում ենք մեր եկեղեցիներում կոչնակները շատ թույլ զարկել, եկեղեցիներում բարձրաձայն չաղոթել մուսուլմանների ներկայությամբ, ոչ էլ արմավենու ճյուղերն ու մեր կուռքերը (նկատի ունի սրբապատկերներն ու սրբերի արձանները) Ծաղկազարդին դուրս հանել: Մենք մեռել թաղելիս բարձրաձայն չենք ողբա, երբ անցնենք մուսուլմանների փողոցներով, ոչ էլ մոմեր կվառենք, ոչ էլ մեր մեռելներին մուսուլման մեռելների հարևանությամբ կթաղենք»:

Երբ այս տեքստը տալիս են Օմար խալիֆին, որպեսզի հաստատի, նա ընդամենը հետևյալն է ավելացնում.

«Մենք մուսուլմաններից ոչ մեկին չենք հարվածի»:

Նկարում` Օմար խալիֆի դամբարանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1875 | 0 | 0
Facebook
COMMENT.am